Թեմա - ՀՀ բուսական աշխարհի առանձնահատկությունները

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 4000 դրամ

Առարկա - Աշխարհագրություն

Էջեր - 20

Բովանդակություն
Ներածություն
ՀՀ բուսական աշխարհի առանձնահատկությունները
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Ա.Ս.Խաչատրյան, Հայաստանի բուսական աշխարհի բազմազանությունը, 2016թ.
2. ՀՀ կարմիր գիրք

Հատված

Հայաստանում բուսականությունը նույնպես բազմազան է, ինչպես կլիման, հողերը և օրգանոգրաֆիան: Հանրապետության համեմատաբար փոքր տարածքի վրա, Արաքս գետից մինչև Արագած լեռը, հանդիպում են մեկը մյուսին փոխարինող շոգ և չոր անապատները, կիսաանապատները, սևահող տափաստանները, լայնատերև անտառները, մերձալպյան և ալպյան բուսածածկույթը: Տարածքային առումով Հայաստանը գտնվում է 3 բուսաաշխարհագրական գավառների ծայրակցվանքում` կովկասյան, հայ-իրանական, արևելա-միջերկրածովյան: Կովկասյան լայն գավառը բնութագրվում է մեզոֆիլ տիպի բուսականությունով (անտառներով և մարգագետիններով, միջերկրածովյան և արևադարձային էլեմենտներով): Լրիվ այլ բնույթ է կրում Հայաստանում իշխող հայ-իրանյան բուսաաշխարհագրական գավառը, որը բնութագրվում է քսերոֆիտ բուսածածկույթի տիպերով (անապատային, կիսաանապատային, տափաստանային և ֆրիգանոիդային բուսականությամբ): Այստեղ բացակայում են անտառները, և ծառաբույսերը հիմնականում ներկայացված են քսերոֆիտ նոսրանտառներով: Հայկական լեռնաշխարհի վրա ազդող 3 տարբեր ֆլորիստիկ գավառները ստեղծեցին ֆլորայի մեծ հարստություն (մոտ 3500 տեսակ) և զանազան բուսական խմբավորումեներ, որոնց աշխարհագրական տարածումը ենթարկված է ուղղահայաց գոտիավորման: Հարկ է նշել, որ Հայաստանում դա առաջինը նշեց հայտնի բուսաբան Տուրնեֆորը 1717 թվականին:
Յուրաքանչյուր լեռնային երկրում (Հայաստանում նույնպես) բուսականության հիմնական տիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ։ Նրա ուրույն ֆլորան և բուսական ծածկույթը հիմք են հանդիսացել Կովկասի և Հայաստանի բուսաաշխարհագրական շրջանացման յուրահատուկ սխեմաների մշակման համար։ Համընդհանուր հավանության է արժանացել երկրագնդի բուսաաշխարհագրական շրջանացման Ա. Թախտաջյանի սխեման (1978), ըստ որի՝ Հայաստանը գտնվում է երկու խոշոր, խիստ հակասական բնույթի՝ ևրասիրիական և իրանաթուրանական բուսական մարզերի շփման սահմանագծում, որտեղ մասնագետներն առանձնացնում են ուրույն բուսականությամբ չորս բուսական գավառներ՝ պոնտական, հիրկանյան, արմենաանատոլիական և ատրպատականյան։ Ավելի ցածր դիրքադրություն զբաղեցնում են անապատները, իսկ ավելի բարձր` ալպյան մարգագետինները: Դրանց միջև գտնվում են տափաստանները, չորային մարգագետինները, անտառները և այլ տիպի բուսականություն: Հայաստանի բուսականութունը բաժանվում է 6 տիպի` 1. Անապատ: 2. Կիսաանապատ: 3. Տափաստան: 4. Անտառ: 5. Մերձալպյան: 6. Ալպյան:

Պատվիրել այս աշխատանքը