Թեմա - Թուրքիայի և Իրանի աշխարհագրական համեմատական բնութագիրը

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3400 դրամ

Առարկա - Աշխարհագրություն

Էջեր - 17

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Պետական կարգը և աշխարհագրական դիրքը
1.1.Պետական կարգը
1.2. Տնտեսաաշխարհագրական դիրքը
1.3. Քաղաքաաշխարհագրական դիրք
Գլուխ 2. Բնակլիմայական պայմանները
2.1.Ռելիեֆը
2.2. Կլիմա
2.3.Բնական ռեսուրսները
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Յու. Մուրադյան, Մ. Մուրադյան. Տարածաշրջանների և պետությունների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն. Գիրք երկրորդ. Եր., 2010
2. Родионова И. А., Бунакова Т. М. Экономическая география: Учебное пособие, М., Московский лицей, 1998
3. Родионова И. А. Страны мира: экономико-географическая характеристика: Пособие по географии для поступающих в вузы, М., 1998
4. Максаковский В. П. Экономическая и социальная география мира, М., Просвещение, 2000
5. Максаковский В. П. Географическая картина мира, Ярославль, Верхне-Волжское книжное издательство, 1998

Հատված

Թուրքիան պետություն է Հարավարևմտյան Ասիայում, բայց Ստամբուլ քաղաքի հետ միասին ոչ ընդարձակ տարածք (Արևելյան Թրակիան) ունի նաև Հարավային ևրոպայում:
Պետական կարգի առումով Թուրքիան խորհրդարանական հանրապետություն է: Ըստ սահմանադրության պետության ղեկավարը և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը նախագահն է, որն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Բարձրագույն օրենսդիր մարմինն Ազգային մեծ ժողովն է՝ միապալատ խորհրդարանը (մեջլիսը), որի պատգամավորներն ընտրվում են հինգ տարի ժամկետով, իսկ գործադիրը՝ կառավարությունը:
Վարչականորեն Թուրքիան բաժանվում է 81 իլի (մինչև 1971թ-ը՝ վիլայեթ), որոնք իրենց հերթին բաժանվում են սանջակների, իսկ վերջիններս էլ՝ բուջաղների:
Իրանի Իսլամական Հանրապետությունը Հարավարևմտյան Ասիայի տարածքով և բնակչության թվով երկրորդ խոշոր երկիրն է: Իրանը տարածքով Հայաստանի Հանրապետությանը սահմանակից ամենամեծ երկիրն է: Այն աշխարհի հնագույն պեություններից է. 1976թ-ին նշվեց նրա 2500-ամյակը: Նրա տարածքում են գտնվում Էլամ, Մարաստան, Աքքեմենյան, Սեֆյան պետությունները, որոնք տարբեր ժամանակներում իրենց էին միացրել Միջերկրական ծովից մինչև Հնդկական օվկիանոս ընկած ընդարձակ տարածությունները:
Մինչև 1979թ. Իրանում պահպանվում էր միապետական կարգը: Փահլավիների դինաստիան տասնամյակներ շարունակ իշխանության գլուխ էր կանգնած Իրանում: 1979-ին շահի վարչակարգի տապալումից և իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանը հռչակվեց իսլամական հանրապետություն: Ընդունվեց նոր սահմանադրություն: Օրենսդիր իշխանությունը պատկանում է միապալատ խորհրդարանին՝ իսլամական խորհրդի ժողովին (մեջլիսին), որի պատգամավորներն ընտրվում են չորս տարի ժամկետով: Գործադիր իշխանության ղեկավարը՝ նախագահը, որը նույնպես ընտրվում է չորս տարի ժամանակով, նշանակում է վարչապետին:
1980-ին երկրի պետության մեջ առաջին անգամ տեղի ունեցան նախագահի և խորհրդարանի ընտրությունները: Սահմաանդրության համաձայն իրանական հասարակական կյանքում ղեկավար դերը պատկանում է հոգևորականությանը: Ներքին քաղաքականությունն ուղղված է ամբողջ հասարակական կյանքի մահմեդականացմանը:
Իրանը վարչական առումով բաժանվում է 28 օսթաների (նահանգների), որոնց գլուխ կանգնած են օսթանդարները (նահանգապետերը): Ամենախոշոր վարչատարածքային միավորները՝ օսթանները բաժանվում են շահրեսթանների (մարզ), վերջիններս էլ՝ բախշերի (շրջան):

Պատվիրել այս աշխատանքը