Թեմա - Երկրատեղեկատվական համակարգեր, հողային կադաստր

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2400 դրամ

Առարկա - Աշխարհագրություն

Էջեր - 12

Բովանդակություն
Ներածություն
1. Քաղաքաշինական կադաստրի ոլորտում երկրատեղեկատվական համակարգերի ներդրման հիմնախնդիրները
2. ՀՀ հողային կադաստրի ստեղծման և վարման իրավական հիմքերը
3. Հողատեղեկատվական համակարգերի շվեդական մոդելը
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. ՀՀ Կառավարության 197-Ն որոշումը «ՀՀ երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգը հաստատելու մասին», 12.03.2005:
2. ՀՀ Հողային օրենսգիրք, ընդունվել է 02.05.2001:
3. ՀՀ օրենքը գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին, 14.04.1999:
4. ՃՇՀԱՀ Տեղեկագիրը, 2015/1, 2015/3:
5. «An Introduction to Geographical Information Systems» Ian Heywood, Sarah Cornelius, Steve Carver, Third Edition
6. «Geographical Information Systems and science» Paul A. Lonley, Michael F. Goodchild, David J.Maguire, David W. Rhind
7. Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջ՝ www.cadastre.am:

Հատված

Անշարժ գույքի կադաստրի վարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև անշարժ գույքի կադաստրի միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման նպատակով իրականացվել են Հայաստանի Հանրապետության համայնքների քարտեզագրման ու թվային քարտեզների ստեղծման, Հայաստանի Հանրապետության տարածքի օդալուսանկարահանման և արբանյակային լուսանկարահանման աշխատանքներ: Ընթացքի մեջ են ստացված տվյալների թվայնացման աշխատանքները: Կատարվել են աշխարհագրական օբյեկտների հաշվառման ու գրանցման, Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմանների ճշգրտման, ջրովի հողերի գույքագրման և Հայաստանի Հանրապետության համայնքների սկզբնական հաշվառման նյութերի պատրաստման աշխատանքներ: Ավարտական փուլում են առաջին պետական գրանցման աշխատանքները, որոնց արդյունքում ճշգրտվել են անշարժ գույքի սեփականատերերը՝ ըստ սեփականության սուբյեկտների, անշարժ գույքի որակական, քանակական տվյալները և գույքային իրավունքները: Ստեղծվել է անշարժ գույքի հարկման բազա, որի արդյունքում ճշգրտվել են անշարժ գույքի, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները և արժեքային գնահատականը: Պարբերաբար իրականացվում են անշարժ գույքի և անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումներ, որոնց արդյունքում սահմանվել է գոտիականություն` ըստ գույքի արժեքի և գտնվելու վայրի: Ընթացքում են անշարժ գույքի կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների ստեղծման աշխատանքները: Ներդրման փուլում են կադաստրային քարտեզների վարման և անշարժ գույքի գրանցման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքները:

Պատվիրել այս աշխատանքը