Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3800 դրամ
Առարկա - Արտասահմանյան գրականություն
Էջեր - 19
Գլուխ 1. Հերման Մելվիլի կյանքն ու ստեղծագործության ընդհանուր բնութագիրը
Գլուխ 2. «Մոբի Դիկ կամ Ճերմակ Կետաձուկ» վեպը՝ Մելվիլի ստեղծագործության գլուխգործոց
Եզրակացություն
2. Bloom H. Modern Melville. N.Y. Chelsea House Publ., 1986
3. Boswell J. Herman Melville and the Critics: A Checklist of Criticism, 1900. 1978. - N.Y., 1981
4. Bowen M. The Long Encounter. Self and Experience in the Writings of Herman Melville. Chicago: The University of Chicago Press, 1963
5. Higgins B. Herman Melville: An Annotated Bibliography. Boston (Mass.), 1979.
6. Steward G.R. The Two Moby-Dick// American Literature. 1954. - № 25.
7. Зверев A.M. Герман Мелвилл// История литературы США. Литература середины XIX в.: Поздний романтизм. т. 3. - М., 2000
8. Зверев A.M. Герман Мелвилл и XX век// Романтические традиции американской литературы и современность/ Ред. Я.Н. Засурский. М.: Наука, 1982
9. Ковалев Ю. Герман Мелвилл и американский романтизм. Л.: Художественная литература, 1972
10. Ковалёв Ю. Роман о Белом ките // Мелвилл Г. Моби Дик, или Белый кит. - М.: Худ. лит-ра, 1967.
Նավապետ Աքաաբի և Ճերմակ Կետաձկան պատմությունը լույս է տեսել ավելի քան 150 տարի առաջ, 1851 թվականին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Լույս տեսնելուց շատ կարճ ժամանակ անց հանրությունը մոռանում է և’ նավապետին, և’ կետաձկանը, իսկ ամենաահավորը գրքի հեղինակին՝ Հերման Մելվիլին, սակայն 20-րդ դարում նրա ստեղծագործությոնը վերաիմաստավորվում է և դառնում ամերիկյան դասական գրականության կարևորագույն էջերից մեկը:
Մելվիլի ստեղծագործություններից նրան համաշխարհային փառք ու ճանաչում բերեց, Մոբի Դիկ կամ Սպիտակ կետաձուկե վեպը: Այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է վերացնել աշխարհում տիրող չարիքը, պատասխանում է Մելվիլի գլխավոր ստեղծագործությունը՝ “Մոբի Դիկ կամ Սպիտակ կետաձուկը” (1851)։ Այս գիրքը՝ ամերիկյան ռոմանտիզմի բարձրագույն նվաճումներից է։
Վեպում պատմվում է, թե ինչպես է Իսմայիլը ականատես լինում Մոբի Դիկի ու նավապետ Աքաաբի պայքարին։
Բիբլիական Իսմայիլ անունով երիտասարդ ամերիկացին ֆինանսական ծանր կացության մեջ ընկած և հոգնած ցամաքի միապաղաղ կյանքից որոշում է մեկնել կետորսանավով մեկնել ծովային ճամփորդության: 19-րդ դարում Նանթակետ նավահանգիստ, որը չնայած չէր համարվում ամենամեծը կետորսական գործունեությամբ, ըստ Իսմայիլին շարունակում էր լինել այն նավահանգիստը, որտեղիք երիտասարդ նավազը պետք է սկսեր իր ծովային ուղին: Նանթակետի ճանապարհին երիտասարդը կանգ է առնում մեկ այլ ծովային քաղաքում գիշերելու համար, ուր ծանոթանում է մարդակեր ցեղերից մեկի առաջնորդի որդու՝ Քվիկեգի հետ, որը իսկական վայրենի է արտաքնապես, բայց բարի ու ազնիվ հոգով: Այստեղ էլ սկսվում է այն քաղաքակիրթ աշխարհի ու քաղաքակրթությունից զուրկ կյանքի բախումը: Քվիկեգը, որ մերժված էր, քաղաքակիրթե մարդկանց կողմից ծանոթանում է Իսմայիլի հետ ճակատագրի բերմամբ ու բացում է սիրտը նրա համար եղբայր դարձած Իսմայիլի առաջ, պատմում իր պատմությունն ու երդվում երբեք մենակ չթողնել նրան: Նրանք ծանոթանում են մի պանդոկում, ուր հարկադրված են լինում նույն սենյակում լուսացնել: