Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2000 դրամ
Առարկա - Արտակարգ իրավիճակներ
Էջեր - 11
Շնչառական ապարատի նկարագրությունը ստուգման, շահագործման, ինչպես նաև պահպանման պայմանները
Եզրակացություն
2. Մեժլումյան Ռ. Քաղաքացիական պաշտպանություն և անվտանգությունն արտակարգ իրավիճակներում, -Ե. 2003
3. Спасательное имущество и средства Военно-Морского Флота (Учебное пособие в 3 томах). Том1-М.: «Воениздат», 2002.
4. www.arlis.am
Անհատական պաշտպանության միջոցների կիրառումը պարտադիր կարգով նախատեսված է անվտանգության տեխնիկայի ճյուղային կանոններով։ Ձեռնարկության ղեկավարությունը անհատական պաշտպանության միջոցները հանձնում է պատրաստի վիճակում և նշումներ անում բանվորների ու ծառայողների անձնական քարտերում։ Անհատական պաշտպանության միջոցների նյութական կամ դրամական փոխհատուցում չի թույլատրվում։
Շնչադիմակների, օդաճնշումային արտահագուստների, հակագազերի հանձնման ժամանակ անցկացվում է դրանց օգտագործման կանոնների և պարզ եղանակով դրանց սարքինության ստուգման հատուկ հրահանգավորում։ Տրվող անհատական պաշտպանության միջոցները ձեռնարկության սեփականությունն են և աշխատողն աշխատանքից ազատվելիս կամ այլ (ոչ վտանգավոր) աշխատանքի անցնելիս դրանք պետք է վերադարձնի։
Բնակչության հակառադիացիոն, հակաքիմիական և հակահամաճարակային պաշտպանությունը հիմնված է շնչառական օրգանների մեկուսացման հիմունքների վրա, ինչպես նաև մթնոլորտային օդում գտնվող վնասակար նյութերից մարդու մարմնի ազատման սկզբունքների վրա (թունավոր նյութեր, կենսաբանական միջոցներ և ռադիոակտիվ փոշի) կամ պաշտպանության միջոցներով աղտոտված օդի զտում կամ ֆիլտիացիա իրականացնելով: Արտաքին գամմա և նեյտրոնային ճառագայթներից պաշտպանությունը հիմնված է կլանման սկզբունքների վրա և պաշտպանական կառույցների, արտադրական, բնակելի և այլ շինությունների միջոցով իոնացնող ճառագայթների էկրանավորման վրա: Այսպիսով, բնակչության հակառադիացիոն, հակաքիմիական, հակահամաճարակային պաշտպանությունը հիմնվում է անհատական և կոլեկտիվ պաշտպանական միջոցների համադրական կիրառության վրա: Գիտականորեն հիմնավորված այդ միջոցների համադրությունը և դրանց օգտագործման տևողությունը կազմում են պաշտպանության ռեժիմների հիմքը:
Բնակչության պաշտպանության ռեժիմը և արգո-արդյունաբերական համալիրի օբյեկտների գործունեությունը ռադիոակտիվ, քիմիական և մանրէաբանական աղտոտման պայմաններում:
Հրշեջ փրկարարական ջոկատներում շնչուղիների համար պաշտպանիչ միջոցներ են համարվում շնչառական ապարատները, ջերմությունից, թունաքիմիկատներից դեմքի և մարմնի անվտանգության համար հագուստ և հանդերձանքը: Շնչառական ապարատները նախատեսված են տարբեր թունավոր նյութերի ազդեցությունից շնչառական և տեսողական օրգանները պաշտպանելու համար: