Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2200 դրամ
Առարկա - Ապրանքագիտություն
Էջեր - 11
2. Агромаркетинг и консалтинг, Ю.А. Цыпкин, А.Х. Люкшинов, Х.Д. Эриашвили, Москва 2000.
Ագրոարդյունաբերական համալիրի վերջնական արդյունքները կախված են ոչ միայն անմիջապես գյուղատնտեսության զարգացման մակարդակից, այլև դրան սպասարկող ճյուղերից: Արտադրության ծավալների ավելացման հետ գյուղատնտեսության մեջ աճում են օգտագործվող նյութատեխնիկական ռեսուրսների, անհրաժեշտ հումքի, օժանդակ նյութերի օգտագործման չափերը և այլն: Մեծանում են տնտեսության պահանջը էլեկտրոէներգիայի, տրանսպորտի, կապի միջոցների, արտադրանքի պահպանման տարողությունների նկատմամբ: Աճում է գյուղատնտեսական արտադրության կախվածությունը նորոգման տեխնիկական ծառայություններից, նյութատեխնիկական մատակարարման կազմակերպություններից, ինժեներական, անասնաբուժական, ագրոնոմիական և այլ ծառայություններից: Ուստի անհրաժեշտ քանակի գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ է հավասարաչափ զարգացնել ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ դրան սպասարկող, մատակարարող և իրացնող ճյուղերն ու կազմակերպությունները: Այսպիսի ճյուղերի և ծառայությունների ամբողջությունը տնտեսագիտության մեջ կոչվում է ենթակառուցվածք: