Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3400 դրամ
Առարկա - Ապահովագրություն
Էջեր - 17
1. «Ռեսո» ապահովագրական ընկերության աշխատանքի կազմակերպումը
2. «Ռեսո» ապահովագրական ընկերությունում կիրառվող սակագների միջակայքերը
3. «Ռեսո» ապահովագրական ընկերության հիմնական տնտեսական նորմատիվները, հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվության վերլուծություն
4. Ապահովագրական ընկերության ֆինանսական կայունության ապահովման միջոցները, կանոնադրական կապիտալ, ապահովագրական պահուստներ, հաշվետվությունների վերլուծություն
5. Վերաապահովագրության իրականացման առանձնահատկությունները
«Ռեսո» ապահովագրական ընկերությունում
ՀՀ ապահովագրական շուկայում գործող ապահովագրական ընկերություններից է «Ռեսո» ապահովագրական ՓԲԸ-ն, որը բավականին հաջող գործունեություն է ծավալում: «Ռեսո» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է «Ռեսո» ընկերության կողմից` ԱՊՀ երկրներ մուտք գործելու ռազմավարության շրջանակներում: Ընկերությունը հիմնադրվել է 2008թ.-ի մայիսի 20-ին: 2008թ.-ի մայիսի 20-ին ՀՀ ԿԲ-ի կողմից ընկերությանը շնորհվել է «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու լիցենզիա (ԱՊՈ թիվ 0009): Ինչպես գիտենք ապահովագրական գործունեության լիցենզիան Կենտրոնական բանկի կողմից տրվող ապահովագրական գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է: Լիցենզիան անժամկետ է, այն չի կարող օտարվել, գրավադրվել կամ փոխանցվել: Լիցենզիայում նշվում է լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, լիցենզավորված ընկերության լրիվ ֆիրմային անվանումը, գրանցման համարը, ապահովագրության տեակները և դասերը: Լիցենզիա ստանալու համար հիմնադիրները Կենտրոնական բանկ են ներկայացնում դիմում գրանցման և լիցենզավորման համար, գործարար ծրագիր, ընկերության կանոնադրությունը, մասնակիցների ցանկը, ընկերության գործունեության կանոնակարգերը և այլն: