Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3000 դրամ
Առարկա - Ապահովագրություն
Էջեր - 15
1. Գույքի ապահովագրության էությունը
2. Գույքի ապահովագրության սակագնի որոշումը
3. Պայմանական և ոչ պայմանական չփոխհատուցվող գումարի (ֆրանշիզի) առանձնահատկությունները.
Եզրակացություն
2. Ճուղուրյան Ա., Աբգարյան Կ. «Ապահովագրական գործ», Երևան, 2007,
3. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, 1998 թ.,
4. Абрамов В.Ю. Страхование: теория и практика. - М.: "Волтерс Клувер", 2005,
5. Смирнова М.Б. "Страховое право": М., ЗАО Юстицинформ, 2007.,
6. http://www.insurance.am
7. http://www.avant-guard.am
8. http://www.apahovagrox.blogspot.com/
9. https://www.abcfinance.am
Գույքային համալիրի օբյեկտները նշանակալի դեր են խաղում ձեռնարկության հաջող գործունեության մեջ: Ձեռնարկատիրոջ խնդիրը օբյեկտների պահպանության ապահովումն է, ինչպես նաև դրանց անվտանգ սպասարկման և շահագործման պայմանների ստեղծումը: Գույքային օբյեկտի վնասումը, ոչնչացումը կամ կորուստը կարող են կտրուկ վատթարացնել կազմակերպության տնտեսական վիճակը: Ընդ որում, կարելի է ապահովագրել ձեռնարկությունը արտադրության ընդհատումներից, մեքենաների վնասումից և այլ՝ բիզնեսի համար առանձնահատուկ ռիսկերից:
Ապահովագրական փոխհատուցում տրվում է անկախ ոչնչանալու կամ վնասվելու պահին գույքի գտնվելու վայրից, իսկ այլ կազմակերպություններից կամ բնակչությունից ընդունված գույքի պարագայում միայն ապահովագրության մասին դիմումում նշված վայրերում (խանութ, պահեստ, արհեստանոց) ոչնչանալու կամ վնասվելու դեպքում։
Գյուղատնտեսական ձեռնարկությունների՝ ապահովագրության ենթակա գույքն է.
գյուղատնտեսական կուլտուրաների բերքը,
գյուղատնտեսական կենդանիներ, ընտանի թռչուններ:
Պատրաստի և անավարտ արտադրանքի, հումքի և նյութերի ապահովագրական գումարն իրենից ներկայացնում է այն գումարը, որն անհրաժեշտ է նմանատիպ ձևի և որակի նոր առարկաների պատրաստման կամ ձեռքբերման համար:
Եթե գույքի ապահովագրական արժեքը որոշելիս մի կողմը տրամադրում է կեղծ տեղեկություններ ապահովագրման ենթակա գույքի իրական արժեքի վերաբերյալ, ապա մյուս կողմն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու հատուցել դրա կապակցությամբ իր կրած վնասները և ծախսերը:
Գույքային ապահովագրությունը պաշտպանում է քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքային շահերը` կապված գույքի վնասվելու, կորստի, ոչնչացման, գողության և այլ վնասաբեր պատահարների հետ միայն այն դեպքում, եթե դրանք կրում են պատահական բնույթ և դրանց հետևանքները հնարավոր է կանխատեսել: Գույքային ապահովագրության պայմանագիր կնքելիս նախապես համաձայնեցվում են նաև այն պատահարները, որոնց տեղի ունենալու դեպքում ապահովագրողն ապահովագրական հատուցման կատարման պարտավորություն չի կրում: Ապահովագրողները չեն հատուցում այն վնասները, որոնք հետևանք են ապահովագրվողի կանխամտածված գործողության կամ անզգուշության, ապահովագրվողի գործողությունների պատճառով գույքի վնասման, ոչնչացման կամ կորստի, ապահովագրվողի և երրորդ անձանց համաձայնեցված գործողությունների հետևանքով գույքի գողության, հափշտակման կամ կողոպուտի: