Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ
Գին - 41500 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 83
Գլուխ 1. Բեռնափոխադրումների կազմակերպման առանձնահատկությունները ՀՀ-ում
1.1. Ավտոմոբիլային բեռնափոխադրումների կազմակերպումը
1.2. Օդային բեռնափոխադրումների կազմակերպումը
1.3. Երկաթուղային բեռնափոխադրումների կազմակերպումը
Գլուխ 2. Միջազգային բեռնափոխադրումների կարևորությունը ժամանակակից պայմաններում
2.1. Միջազգային բեռնափոխադրումների տրանսպորտային ապահովման նշանակությունը
2.2. Տրանսպորտի տարբեր տեսակներով միջազգային բեռնափոխադրումների կազմակերպումը
2.3. Միջազգային բեռնափոխադրումները կանոնակարգող միջազգային կազմակերպությունները և կոնվենցիաները
Գլուխ 3. Բեռնափոխադրումների մրցակցային միջավայրի գնահատումը և զարգացման հնարավորությունները ՀՀ-ում
3.1. Բեռնափոխադրումների մրցակցային միջավայրի ուսումնասիրումը
և գնահատումը
3.2. Մրցակցային հնարավորությունների զարգացումը և կատարելագործման ուղիները բեռնափոխադրումների ոլորտում
Եզրակացություններ և առաջարկություններ
Հավելվածներ
2. Օդային փոխադրումների կազմակերպում: Ուսումնական ձեռնարկ, Խաչատրյան Գ. Ա., Ճարտարագետ 2007,
3. Ավտոմոբիլային տրանսպորտի էկոլոգիական անվտանգությունը, Համբարձումյան Վ. Վ., Բուռնուսզյան Ս. Ա., Մեժռումյան Ռ. Ա., Հայրապետյան Վ. Ս., Աստղիկ գրատուն 2001,
4. Բեռնման-բեռնաթափման, փոխադրման աշխատանքների մեքենայացումը և ավտոմատացումը: Դասախոսությունների համառոտագրություն, Հակոբյան Գ., ՀՊՃՀ հրատարակություն, 2004թ.,
5. Ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպում և կառավարում: Ուսումնական ձեռնարկ, Հովհաննիսյան Ա. Պ., Կրթության ազգային իֆստիտուտ, 2011թ.
6. Николаев Д.С. Транспорт в международных экономических отношениях. – М, 2006.
...
Յուրաքանչյուր երկրում զարգացած տնտեսության գրավականներից է համարվում ճկուն և մրցունակ տրանսպորտային համակարգի առկայությունն է, որի միջոցով հատկապես հնարավորություն է ստեղծվում ապահովել ներքին և միջպետական բեռնափոխադրումների աճող պահանջները: Համաշխարհային տնտեսության զարգացումը ստեղծում է բոլոր հնարավորությունները բեռնափոխադրումների ոլորտում այլընտրանքային հնարավորությունների բացահայտման, միջպետական համաձայնագրերի կնքմամբ տրանսպորտային փոխադրումների առավելությունների ձեռքբերման և ժամանակի ու տարածության կտրվածքով շահեկան դիրքեր գրավելու համար:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր երկրներում տրանսպորտի տարբեր տեսակների օգտագործմամբ բեռնափոխադրումների կազմակերպման մեխանիզմներն անհնար է մեխանիկորեն տեղայնացնել մեկ այլ երկրում, ինչը կարող է ոչ միայն չարդարացվեց լինել, այլ հանգեցնել առավել բացասական հետևանքների: Խոսքը վերաբերում այն իրավիճակներին, որ երկրներից մի մասն ապահոված լինելով դեպի ծով ելքի հնարավորություններով՝ ստանում են առավելություններ մյուսների նկատմամբ: Կամ որոշ երկրներ գտնվում են միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ խաչմերուկներում և կարողանում են օգտագործել իրենց ցամաքային տրանսպորտի, ինչու չէ նաև օդային փոխադրումների (նաև տարանցիկ) առավելությունները:
Աշխարհում շատ քիչ երկրներ ելք չունեն դեպի ծով, ինչպես նաև շատ քչերն են, որ իրենց տնտեսականսաշխարհագրական դիրքով հայտնվում են անբարենպաստ իրավիճակում: Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային բեռնափոխադրումների տեսանկյունից թե առաջին և թե երկրորդ բացասական ազդակներն առկա են, քանի որ չունենալով ելք դեպի ծով, նաև երկու հարևան երկրների կողմից գտնվում է շրջափակման մեջ, որով բարդանում է մի կողմից փոխադրումները դեպի Արևելյան երկրներ, մյուս կողմից արևմուտքով դեպի Սև ծով ու եվրոպական երկրներ: