Թեմա - Իդեալը և ուտոպիան որպես պատմամշակութային իրավիճակի սոցիոմշակութային որոշիչներ

Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ

Գին - 31000 դրամ

Առարկա - Սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք

Էջեր - 62

Բովանդակություն
Նախաբան
Գլուխ 1.ՈՒտոպիա հասկացության ծագումն ու բովանդակությունը
1.1 Ուտոպիա հասկացության ծագումն ու զարգացումը
1.2 Ուտոպիա հասկացության բնույթն ու կիրառությունները գրական ստեղծագործություններում
Գլուխ 2. Ուտոպիան որպես ապագայի մոդելավորման սոցիոմշակութային մեխանիզմ
2.1 Ուտոպիան որպես սոցիոմշակութային երևույթ և ապագային միտված տեսլական
2.2 Ուտոպիան որպես հասարակական համակարգին բնորոշ սոցիալական ճգնաժամի ախտանիշ
2.3 Ուտոպիան որպես սոցիալական աշխարհի ապագայի կառուցարկման նախագիծ
Վերջաբան

Գրականության ցանկ
1. «Կապիտալ», գիրք III, գլուխ 48
2. Է. Ա. Հարությունյան, Անցումային հասարակությունը որպես տրանսֆորմացիոն գործունեության համակարգ, Եր, 2000:
3. Է. Հարությունյան, «Էթնոմշակութային ապաստարանը» որպես գոյատևման գեղագիտական նախագիծ, «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», 132.4, 2010:
4. Шацкий Е. Утопия и традиция. М., 1990
5. Аинса Ф. Реконструкция утопии. М., 1999
6. Чаликова В. Предисловие // Утопия и утопическое мышление: Антология зарубежной литературы. М., 1991
7. Полетаев А. В., Савельева И. М. Циклы Кондратьева и развитие капитализма. М., 1994.

Հատված

20-րդ դարի սոցիալ-քաղաքական փորձը բազմաթիվ նորամուծություններ ներմուծեց հասարակական մտքի մեջ: Հենց 20-րդ դարն է ճանաչվել որպես ուտոպիաներով ամենահարուստ դարաշրջան. ոչ միայն ուտոպիաներով, այլ նաև դրանց տարբեր մոդիֆիկացիաներով և դրանք իրականացնելու ձգտումներին ուղղված գործնական քայլերով: Հասարակական գիտակցության վրա ազդելու, հասարակական մոբիլիզացիոն ներուժ ունենալու իրենց բնութագրականներով բոլոր սոցիալական տեսություններն ունեն ուտոպիային բնորոշ հատկանիշներ: Սոցիալական ուտոպիան ապրում է իր սեփական օրենքներով և սկզբունքներով, որոնք շոշափելի ազդեցություն են ունենում մեր կյանքի վրա՝ գրավեկով ոչ միայն խոշոր քաղաքական գործիչների, այլ նաև հասարակ քաղաքացիների ուշադրությունը: Ավելին, ուտոպիստական գաղափարները հեշտորեն ներխուժում են քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ծրագրային դրույթների, զանգվածային և տեսական գիտակցության մեջ՝ դառնալով հասարակության սոցիալ-քաղաքական կյանքի անբաժան մասնիկը: Եվ ողջ 20-րդ դարը դրա վառ ապացույցն է: Էական է նաև այն, որ հասարակական զարգացման հեռանկարները, դուրս գալով մարդկության գլոբալ խնդիրների նոր մակարդակ, ներկայումս գտնվում են գիտական հայեցակարգերի բազմաթիվ հետազոտողների ուշադրության կենտրոնում: Շատ հետազոտողներ սոցիալական ուտոպիաներում տեսնում են ոչ թե խելացնոր հույսերի մարմնացում, այլ «նոր մտածողության» գերազանցություն, որն այդքան անհրաժեշտ է 21-րդ դարում:

Պատվիրել այս աշխատանքը