Թեմա - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը

Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ

Գին - 32500 դրամ

Առարկա - Միջազգային հարաբերություններ

Էջեր - 63

Բովանդակություն
Գլուխ 1. Հայաստանի և Թուրքիայի առնչությունները Հայաստանի անկախությունից հետո
Գլուխ 2. Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման փորձերը 1993-2008 թթ.
Գլուխ 3. Ֆուտբոլային դիվանագիտությունը և Ցյուրիխի արձանագրությունները
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Արշակյան Գ., Թուրքական քաղաքականությունը Հարավային Կովկասում 1991-2001, Երևան, 2009:
2. Աֆսանեհ Շիրանի, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների զարգացում. (1991-2013 թթ.), (ԻԻՀ, ք. Սպահան), 2014:
3. Լևոն Տեր-Պետրոսյան,Հայ-թուրքական հարաբերություններ, Երևան, 2009:
4. Հովհաննիսյան Ն., Մերձավորարևելյան տարածաշրջանը և Հայաստանի ազգային անվտանգության խնդիրը // Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, Երևան, 1996, թիվ 16:
5. Հովհաննիսյան Ն., Հայաստանը Անդրկովկասյան-Մերձավորարևելյան աշխարհաքաղաքան տարածաշրջանի գործոն // Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, Երևան, 1999, թիվ 18:
6. «Հայաստան-Թուրքիա. թուրքական քաղաքականության որոշ միտումներ» Ռ. Մելքոնյան, Հանրապետական հանդես,Երևան 2012։
7. Նոյի աղավնին վերադառնում է, Հայաստանը, Թուրքիան և քննարկումերը Ցեղասպանության շուրջ, Բեռլին-Ստամբուլ-Երևան, 2009թ. ապրիլի 21:
...

Հատված

Թուրքիայի Հանրապետության հարավկովկասյան քաղաքականութ¬յան ուսումնասիրությունն ունի ինչպես լուրջ գիտական նշանակություն, այնպես էլ քաղաքական կարևորություն և արդիականություն: Թեմայի համընդհանուր ուսումնասիրությունը խիստ արդիական է ոչ միայն Թուրքիայի այդ ժամանակաշրջանի վարած արտաքին քաղաքականության ուսումնասիրության, այլ նաև ներկայումս Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականության կարևորագույուն ասպեկտները և ուղեգծերն ավելի խորն ըմբռնելու և գնահատելու համար: Մասնավորապես, ձեռք բերելով անկախություն խորհրդային ղեկավարության ազդեցությունից` հայ ժողովուրդը քայլ կատարեց արդեն իսկ ազատ և անկախ հիմքի վրա կառուցված նոր կյանք: Հայ ժողովրդի համար այդ կարևոր ժամանակահատվածում, մուտք գործած նոր կյանքի հորձանուտում ամնակարևոր հիմնախնդիրներից մեկը ընկերներ ձեռք բերելն ու հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն էր, որին ձեռնամուխ եղան նորակերտ Հայաստանի հասարակական-քաղաքական գործիչները: Ամենակարևոր հարցը հարևաններից հենց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն էր, որը հնարավոր էր Թուրքիային ավելի ակտիվ երկխոսության մեջ ներգրավման միջոցով: Երկխոսությունը պետք է հիմնվի այնպիսի ելակետերի վրա, որոնք ոչ թե պայմանավորված կլինեն ուժերի առկա հարաբերակցությամբ, այլ հիմնված կլինեն սկզբունքների և համընդհանուր արժեքների վրա: Եթե Հայաստանի և Թուրքիայի կառավարությունները պետք է առավել ակտիվորեն և կառուցողական ձևով ներգրավվեն երկխոսության գործընթացում, ապա հարկ է ավելի մեծ ուշադրություն դարձնել այնպիսի իրավիճակների ստեղծմանը, որտեղ երկու կողմերը կարող են հանդիպել որպես հավասարներ:Այդպիսի իրավիճակներ կարող են ստեղծվել առանձին կոնկրետ խնդիրների շուրջ ոչ պաշտոնական հանդիպումների կամ ավելի լայն միջազգային ձևաչափերի համատեքստում քննարկումների իրականացման միջոցով, որին ձեռնամուխ պետք է լինեն երկու կողմերն էլ: Մատնանշված հանգամանքներով էլ պայմանավորված է սույն աշխատանքի ուսումնասիրության արդիականությունը ու արևորությունը:

Պատվիրել այս աշխատանքը