Թեմա - ՀՀ համագործակցումը միջազգային տնտեսական կառույցների հետ

Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ

Գին - 42000 դրամ

Առարկա - Միջազգային հարաբերություններ

Էջեր - 84

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1.ՀՀ ֆինանսատնտեսական համագործակցությունը տարածաշրջանային կառույցների հետ
1.1 ՀՀ ֆինանսատնտեսական համագործակցությունը Եվրամիության հետ
1.2. ՀՀ համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ
Գլուխ 2. ՀՀ համագործակցությունը համաշխարհային ֆինանսատնտեսական կառույցների հետ
2.1. ՀՀ համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ
2.2 ՀՀ համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ
Գլուխ 3. Միջազգային տնտեսական կառույցների հետ ՀՀ համագործակցության հեռանկարները
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր, Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442 - Ն որոշման
2. «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի,
3. Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Եր., 2014
4. ՀՀ կառավարության 25.09.2008թ. N1096-Ն որոշում
5. ՀՀ կառավարության կողմից 23.01.2014թ. ընդունված N61-Ն որոշում
6. Regional Economic Outlook: Middle East and Central Asia, International Monetary Fund, October 2011
7. Regional Economic Outlook: Middle East and Central Asia, International Monetary Fund, October 2014
8. Интеграция стран СНГ: трудности и перспективы взаимодействия, http://vasilievaa.narod.ru/ptpu/4_5_01.htm
9. Соглашение о принципах взимания косвенных налогов при экспорте и импорте товаров, выполнении работ, оказании услуг в Таможенном союзе от 25 января 2008 года, http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_93025/, Մուտք՝ 21.04.2016թ.…

Հատված

Ցանկացած պետության համար կայուն ու զարգացող տնտեսական համագործակցությունը կենսական նշանակություն ունի։ Ժամանակակից աշխարհում ընթացող համաշխարհայնացման գործընթացները և ուժային լրջագույն կառույցների առաջացումը ուղղորդում է պետություններին ինտեգրվելու վերոնշյալ կառույցներին ու սերտորեն համագործակցելու եզրեր փնտրելու։
Այս գործընթացից անմասն չի մնում նաև Հայաստանի Հանրապետությունը, որը գտնվում է համաշխարհային խաղացողներից միանգամից մի քանիսի կենսական հետարքրքությունների ու ազդեցությունների գոտում, ինչը միաժամանակ և բարդացնում է հայաստանյան կողմի ընտրությունը, և բարձրացնում է երկրի դերը տվյալ կառույցների համար։ Մասնավորապես վերջին տարիներին խոսքը գնում է երկու հիմնական կառույցների մասին. Մի կողմից Ռուսաստանի կողմից նախաձեռնված Եվրասիական տնտեսական միությունն է, մյուս կողմից՝ ԵՄ-ն։ Երբ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ԵԱՏՄ անդամ-պետությունների ղեկավարները մի կողմից և Հայաստանի նախագահը՝ մյուս կողմից ստորագրեցին ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին պայմանագիրը, Հայաստանը կարծես թե հստակորեն նշեց իր վեկտորի ուղղությունը։ Սակայն այս ընտրությունը չէր ենթադրում կապերի խզում մյուս կառույցների հետ և ՀՀ-ն պետք է շարունակեր և շարունակում է համագործակցությունը նաև արևմտյան կողմի հետ։
Սակայն ինտեգրումը միայն պայմանագրերի ստորագրմամբ չէ որ կատարվում է։ Այս համատեքստում թերևս չափազանց կարևոր են դառնում այն ֆինանսատնտեսական կառույցները, որոնք ֆինանսական մեծ գումարներ են տրամադրում տվյալ երկրին (մեր դեպքում ՀՀ-ին), որոշակի ծրագրերի իրականցման համար։ ՀՀ-ի դեպքում էական դեր ունեն մասնավորապես Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, որոնց բաժին է ընկնում ՀՀ արտաքին պարտքի խոշոր մասը։

Պատվիրել այս աշխատանքը