Թեմա - Մենեջմենթի արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները ՀՀ-ում

Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ

Գին - 41000 դրամ

Առարկա - Մենենջմենթ

Էջեր - 82

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Բնօգտագործման գորրծընթացի կառավարման տեսական և մեթոդաբանական հիմքերը
1.1 Բնօգտագործման հիմնախնդրի էությունը, գործընթացի կառավարման սկզբունքները և դերը տնտեսական գործունեության համակարգում
1.2 Բնօգտագործման գործընթացի կառավարման հիմնական ուղությունները և մակարդակները
Գլուխ 2. Բնօգտագործման գործընթացի կառավարման միջազգային փորձը և իրավական դաշտը ՀՀ-ում
2.1 Բնօգտագործման գործնթացի կառավարման միջազգային փորձը
2.2. Բնօգտագործման գործընթացի կառավարման իրավական հիմքերը ՀՀ-ում
Գլուխ 3. Բնօգտագործման իրավիճակը ՀՀ-ում և գործընթացի կառավարման արդյունավետության բարձրացման ուղիները
3.1 Բնօգտագործման վիճակը ՀՀ տնտեսության հիմնական ոլորտներում
3.2 Բնօգտագործման կառավարման առանձնահատկությունները ՀՀ-ում և գործընթացի արդյունավետության բարձրացման ուղիները
Եզրակացություններ և առաջարկություններ

Գրականության ցանկ
1. 2003-2006թթ. Նախարարական զեկույց, Երևան, 2006,
2. 2007-2013թթ. Նախարարական զեկույց, Երևան, 2013,
3. ՀՀ/Ռիո+20 ազգային գնահատման զեկույց, Երևան, 2012,
4. Շրջակա միջավայրը և բնական պաշարները ՀՀ-ում 2015թ. և 2008-2014թթ. ցուցանիշների շարժընթացը (դինամիկ շարքերում), Վիճակագրական ժողովածու, Երևան 2015.,
5. ՀՀ կառավարության 2 փետրվարի 2006 թվականի N 160-N որոշումը Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին:
6.Ազգաբնակչության էկոլոգիական կրթության մասին ՀՀ օրենք, մարտ 2000
7. ՀՀ կայուն զարգացման ծրագիր, 2008
8. Մաքուր արտադրության հայեցակարգ, 2011
9. Մարուխյան Ա. Բնապահպանության հիմունքներ. - Երևան: Ճարտարագետ, 2006,
10. Ս. Մելքումյան, Բնապահպանության հիմունքներ, Երևան 2010թ.,
...

Հատված

Ներկայում տնտեսական աճի ավանդական մոդելը` տեխնածին զարգացումը, հիմնականում իրեն սպառել է եւ չի կարող որպես օրինակ ծառայել: Սա հատուկ նշվում է ՄԱԿ-ի փաստաթղթերում եւ միջազգային համաժողովների ելույթներում: Տնտեսական զարգացման բնապահպանական հետեւանքների ամփոփ գնահատումը վկայում է, որ 20-րդ դարում իրականացվող զարգացման քաղաքականությունը առաջացրեց բնապահպանական հիմնախնդիրների համալիր, որոնք բացասական ազդեցություն ունեցան համաշխարհային հանրության անվտանգ զարգացման վրա:
Հայաստանի օրինակով հատկապես հստակ նկատվում է բնապահպանական եւ տնտեսական հիմնախնդիրների փոխկապվածությունը: Բացի այդ, Հայաստանի բնական միջավայրում ընթացող անցանկալի գործընթացները բացասաբար են ազդում քաղաքական, սոցիալական եւ մշակութային ոլորտների վրա` ուժեղացնելով առանձին գործոնների բացասական ազդեցությունը եւ առավել սրելով առկա հիմնախնդիրները: Միաժամանակ՝ տնտեսության զարգացման գործում առկա դժվարությունները, տնտեսական մեխանիզմների անկատար լինելը չեն նպաստում ընդերքի հարստությունների, ջրային, հողային, բուսական ու կենդանական պաշարների արդյունավետ, բանական օգտագործմանը: Այս ամենից ակնհայտ է դառնում զարգացման վերակողմնորոշման անհրաժեշտությունը՝ դեպի հավասարակշռված զարգացում:
Այս համատեքստում կարևորվում է բնօգտագործման կառավարման գործիքակազմի օգտագործումը տնտեսական գործընթացների զարգացման ընթացքում: Բնօգտագործման մենեջմենթի առանձնահատկությունն այն է, որ նրա գործունեությունն ուղղված է լինում գործող ցուցանիշների՝ ըստ տարիների բարելավմանը, այսինքն՝ թույլատրվող նորմաների դեպի առաջընթաց փոփոխմանը:

Պատվիրել այս աշխատանքը