Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ
Գին - 16000 դրամ
Առարկա - Կրոն, Եկեղեցու պատմություն
Էջեր - 32
1.1. Կրոնը և դրա վերաբերյալ տեսությունները
1.2. Կրոնը և կոնֆլիկտը հասարակական գիտությունների տեսնակյունից
1.3. Կրոնը և կոնֆլիկտը քաղաքագիտական տեսանկյունից
Գլուխ 2. Կրոնական տարաձայնությունների հիման վրա եվրոպական երկրներում տեղի ունեցող կոնֆլիկտները
2. Зонова Т. В. Вестфальская система // «Вестник МГИМО», 2008, № 1, էջ 78:
3. Th e religious factor: A sociological study of religion’s impact on politics, economics, and family life, 1961: Տե՛ս նաև Элбакян Е.С. Изучение религии в научной парадигме: общее и особенное // Евразия: духовные традиции народов. 2012. № 1. С. 67–76:
4. Элбакян Е.С. Изучение религии в научной парадигме: общее и особенное // Евразия: духовные традиции народов. 2012. № 1. С. 62.
5. http://ysu.am/files/03T_Epremyan.pdf :
Կրոնը որպես երևույթ հատուկ է մարդկային հասարակությանը իր ամբողջ պատմության ընթացքում և մինչև մեր օրերը ընդգրկում է երկրագնդի բնակչության մեծ մասը: Կրոնը լատիներեն religio բառից է, որը նշանակում է հավատք, բարեպաշտություն, աստվածապաշտություն, խղճմտություն Մ.թ.ա. 1-ին դարի հռմեական նշանավոր քաղաքական գործիչ Ցիցիրոնը կարծում էր, որ կրոն բառը առաջացել է relegere բայից, որը նշանակում է նորից հավատալ, երկիրպագել, խորապես ակնածել, կամ ինչ որ բանի նկատմամբ վերաբերվել հատուկ ուշադրությամբ և պատկառանքով: Այստեղից էլ կրոնի բուն էությունը Ցիցիրոնը տեսնում էր վերին աստվածության ուժերի առջև երկյուղածության, ակնածանքի մեջ: Ի տարբերություն Ցիցիրոնի` նշանավոր քրիստոնյա գրող և hռետոր Լակտանցիոսը համարում է, որ կրոն տերմինը առաջացել է religare բայից, որը նշանակում է կապել, միացնել, ուստի և նա կրոնը սահմանում է` որպես մարդու բարեպաշտության միություն Աստծու հետ: «Այդ պայմանով էլ մենք ծնվում ենք, որպեսզի ցուցաբերենք արդար արժանի հնազանդություն մեր ծնող Տիրոջը, Նրան միայն ճանաչենք և Նրան միայն հետևենք»: Հետևաբար, ըստ Լակտանցիոսի կրոն անվանումն առաջացել է բարեպաշտության միությունից, որով մարդը կապվում է Աստծու հետ: Այս սահմանումը բացահայտում է կրոնի մեջ ամենաէականը` մարդու հոգու միավորումը Աստծու հետ, որն իրականանում է մարդկային սրտի գաղտնարաններում: