Թեմա - Հասարակական կարծիքի կերպափոխումը ազգային անվտանգության գործընթացում

Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ

Գին - 42500 դրամ

Առարկա - Իրավաբանություն, իրավագիտություն

Էջեր - 85

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Հասարակական կարծիքի ձևավորումը անցումային հասարակություններում
1.1 Հասարակական կարծիքի էությունն ու կառուցվածքը
1.2 Հասարակական կարծիքի մանիպուլյացիան որպես ազգային անվտանգության սպառնալիք
1.3 GR և PR տեխնոլոգիաների առանձնահատկությունները
1.4 Հասարակական կարծիքը ազգային անվտանգության բաղադրիչ
Գլուխ 2. Ազգային անվտանգության և հասարակական կարծիքի փոխհարաբերությունները հհ-ում
2.1 ԶԼՄ-ները որպես հասարակական կարծիքի ձևավորման ինստիտուտ
2.2 Հասարակական կարծիքի կառավարումը և տեղեկատվական անվտանգությունը: Սոցիալական ցանցեր
Գլուխ 3. Հասարակական կարծիքի վրա ազդող մարտահրավերների ցանցավորում
3.1 Ինֆորմացիոն պատերազմները որպես հասարակական կարծիքի ուղղորդիչ
3.2 Ժամանակակից հայաստանյան իրողությունները: Հայրենասիրական հասարակական կարծիք և ռազմական անվտանգություն
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգ, Հավելված ՀՀ Նախագահի 2009 թ. հունիսի 26-ի ՆԿ-97-Ն կարգադրության
2. ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն, Հավելված ՀՀ Նախագահի 2007 թ. փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի ՀՀՊՏ 2007.02.15/11(535) Հոդ.228, Ընդունման ամսաթիվը 07.02.2007, http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=31189
3. Աթոյան Վ., Ազգային անվտանգության հիմնախնդիրներ, Երևան, Տնտես., 2014,
4. Ալավերդյան Դ., Տեղեկատվական պատերազմներ /դասախոսություններ/, Ե.,ԵՊՀ հրատ., 2014, 40 էջ
5. Հարությունյան Գ, ՀՀ տեղեկատվական համակարգի զարգացման հիմնախնդիրները ազգային անվատնգության համատեքստում, Երևան, 2002
6. Մելքոնյան Ն., Հասարակայոնթւայն հետ կապերի հիմունքներ, Երևան, 2008, էջ 35
7. Մինասյան Ս., Ազգային անվտանգության հայեցակարգի ընդունման համաշխարհային փորձը, «21-րդ ԴԱՐ» թիվ3 (13), 2006թ,

Հատված

Անվտանգության տարբեր դրսևորումների և հատկապես ազգային անվտանգության հասկացությունը գերակշռող դիրք ունի համակարգային հասկացությունների շարքում: Յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության ընդհանուր ըմբռնումը՝ որպես հասարակական հարաբերությունների դրություն, և՛ տեսական, և՛ գործնական առումներով հանգեցնում է այդ հարաբերությունների ամբողջ համակարգում քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտատեխնիկական, սոցիալական, էկոլոգիական և անվտանգության այլ ոլորտների հիմնախնդիրների տարբերակման անհրաժեշտությանը, որոնք հանդես են գալիս որպես անվտանգության տեսակներ: Ազգային անվտանգության և հասարակական կարծիքի միջև գոյություն ունի ուղիղ կապ՝ հաշվի առնելով հասարակության ազդեցությունը ընդհանրապես երկրում ընթացող երևույթների և քաղաքական գործընթացների վրա:
Որպես սոցիալ-հոգեբանական ֆենոմեն, հանրային կարծիքը հանդիսանում է սոցիալական երևույթների և զանգվածների գործողությունների ակտիվ խթանիչ, որը ընդունակ է վերջիններիս լայն ծավալում կամ կայունություն տալ տարբեր, հաճախ բավականին երկար ժամանակ: Հանրային կարծիքի ձևավորման հետ կապված գործունեությունը կապված է որոշակի տեղեկատվական դաշտի ստեղծման հետ: Սոցիալականացման տարրերից մեկն է հանդիսանում այդ դաշտում անհատին ներգրավելը:

Պատվիրել այս աշխատանքը