Թեմա - ՀՀ քաղաքացիների ընտրական համակարգը

Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ

Գին - 38000 դրամ

Առարկա - Իրավաբանություն, իրավագիտություն

Էջեր - 76

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Ընտրությունների առանձնահատկությունները տարբեր երկրներում
1.1 Ընտրական իրավունքը և ընտրությունների առանձնահատկությունները
1.2 Ընտրական համակարգի առանձնահատկությունները զարգացած երկրներում / ԱՄՆ, Իսպանիա/
Գլուխ 2. ՀՀ ընտրական համակարգը
2.1 Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրությունները
2.2 Ընտրական գործընթացի փուլերը և ընտրությունների նորմատիվ հիմքերը Հայաստանի Հանրապետությունում
Գլուխ 3. Ընտրությունների ժամանակ կատարվող իրավախախտումների հիմնական նկարագիրը
3.1 Իրավախախտումները ընտրությունների ժամանակ
3.2 Ընտրությունների ժամանակ կատարվող իրավախախտումների կանխարգելման և թափանցիկության բարձրացման ուղիները
Եզրակացություններ և առաջարկություններ

Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն, 2015 թ. դեկտեմբերի 6-ի բարեփոխումներով
2. ՀՀ ընտրական օրենսգիրք, ՀՕ-54-Ն, սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2016.05.30/42(1222), Ընդունման ամսաթիվը 25.05.2016
3. ՀՀ ընտրական օրենսգիրք, սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 2011.06.16/36(839), ընդունման ամսաթիվը 26.05.2011
4. Հայաստանի Հանրապետության օրենքը տեղական ինքնակառավարման մասին, Ընդունված է 2002 թվականի մայիսի 7-ին
5. ՀՀ օրենքը ՚Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասինՙ, ՀՀ ԱԺ Տեղեկագիր, 1996թ., Հ. 11(1111),
6. Թովմասյան Հ., Պողոսյան Վ., Ավետիսյան Ա., Ընտրական օրենսդրության և ընտրական վարչարարության մասին, Երևան, 2007, էջ 6
7. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ» Երևան, 2010, էջ 6-7
8. ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սահմանադրություն, Massachusetts Constitution, https://malegislature.gov/Laws/Constitution
...

Հատված

Շատ հաճախ ընտրությունները համարում են կոնկրետ երկրի ժողովրդավարական ավանդույթների և ժողովրդավարության մակարդակի ցուցանիշ: Հայաստանը այս համակարգում բացառություն չէ: Սակայն, հաշվի առնելով Հայաստանում վերջին երկու տասնամյակի ընթացքում տարբեր ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումները և կեղծիքները, մեզ մոտ ընտրությունները դարձել են նաև հակառակ համակարգի ցուցանիշը: Ժողովրդավարության մակարդակի չափման տարբեր համակարգեր և կազմակերպություններ, սակայն, գտնում են, որ Հայաստանում որոշակի առաջընթաց կա այս բնագավառում, և դա հիմնականում պայմանավորված է ընտրողների՝ սեփական ձայնի կարևորության գիտակցման բարձրացմամբ և մասնակցության կարևորությամբ, հասարակության կողմից ընտրությունների մոնիտորինգի, վերահսկողության բարձրացմամբ և այլն:
Ցանկացած պետականորեն կազմավորված հասարակական-քաղաքական համակարգի բնութագրման հարցում առանձնահատուկ դեր և նշանակություն ունեն ընտրական համակարգերը որպես պետական իշխանության մարմինների ձևավորման կանոն ու մեխանիզմ: Ընտրական համակարգը քաղաքական համակարգի տարրն է, և քաղաքականության առանցքային տարրի` պետական իշխանության, լեգալ կայացման և լեգիտիմ գործառնության գործուն մեխանիզմը: Միմիայն համապատասխան ընտրական համակարգի շնորհիվ և միջոցով է, որ այժմյան ժողովրդավարական պետությունները ձևավորում են իրենց պետական իշխանության մարմինները և որոշում պաշտոնատար անձանց ընտրվելու կարգը:

Պատվիրել այս աշխատանքը