Թեմա - Ժողովրդայնություն հաղորդող լեզվական տարրերը Մ. Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» ժողովածուում

Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ

Գին - 20500 դրամ

Առարկա - Հայոց լեզու

Էջեր - 41

Բովանդակություն
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1.
Ժողովրդայնություն հաղորդող լեզվական տարրերը Մ . Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» ժողովածուում
1.1 ժողովրդախոսակցական ու բարբառային բառաշերտ
1.2 Հարադրություններ և դարձվածքներ
ԳԼՈՒԽ 2.
Հեղինակային և հերոսների լեզվի ժողովրդայնացման միջոցները Մ . Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» ժողովածուում
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Գրականության ցանկ
1. Գալշոյան Մ., Մարութա սարի ամպերը, Երևան, 1981:
2. Եզեկյան Լ., Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, 2007:
3. Իշխանյան Ռ., Արևելահայ բանաստեղծության լեզվի պատմություն, Երևան, 1978:
4. Մարգարյան Ա., Հայերենի հարադիր բայերը, Երևան, 1966:
5. Մարգարյան Ռ., Ս. Խանզադյանի պատմավեպերի բառապաշարի առանձնահատկությունները, Երևան, 1995:
6. Մարգարյան Ռ., Դարձվածները և նրանց ոճական արժեքը Ս. Խանզադյանի պատմավեպերում //Կանթեղ (գիտական հոդվածների ժողովածու), Երևան, 2006:
7. Մելքոնյան Ս., Ակնարկներ հայոց լեզվի ոճագիտության, Երևան, 1984:
....

Հատված

Գեղարվեստական ստեղծագործության լեզվի ժողովրդայնությունը պայմանավորված է ժողովրդախոսակցական լեզվի ու բարբառային բառերի, բառաձևերի հմուտ կիրառությամբ: Իհարկե, միայն լեզվական նշված միավորների առկայութամբ չէ, որ կարելի է հասնել լեզվի ժողովրդայնության: Կարելի է գրել միայն գրական լեզվին հատուկ բառապաշարով՝ դարձյալ հասնելով նույն արդյունքին, եթե հեղինակը լավ է տիրապետում լեզվի նրբություններին ու գաղտնիքներին: Երբ գրական երկի նյութը վերցված է ժողովրդի կյանքից, ոչ միայն ցանկալի, այլև որոշ չափով պարտադիր է, որ այն համեմված լինի ժողովրդախոսակցական լեզվի անհրաժեշտ տարրերով: Գեղարվեստական լեզվի նշված սկզբունքի մեծագույն վարպետ Հ. Թումանյանից հետո հայ գրականության մեջ այս ճանապարհով ընթացան Ա. Բակունցը, Հ. Մաթևոսյանը, Ա. Այվազյանը, Մ. Գալշոյանը: Նշված հեղինակների ստեղծագործություններում հայերենը փայլեց իր ողջ շքեղությամբ:

Պատվիրել այս աշխատանքը