Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ
Գին - 40500 դրամ
Առարկա - Հաշվապական հաշվառում և աուդիտ
Էջեր - 81
Գլուխ 1. Պասիվների աուդիտորական գնահատման տեսամեթոդական հիմունքներ
1.1. Կազմակերպության պասիվների բնութագրումը ֆինանսական վիճակի մասին հաշվետվության վերլուծական հատկանիշների համատեքստում
Գլուխ 2. Սեփական կապիտալի և պարտավորությունների աուդիտի կազմակերպամեթոդական ասպեկտները /«Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի օրինակով/
2.1. Սեփական կապիտալի և պարտավորությունների աուդիտին ներկայացվող պահանջները և նպատակները
2.2. Սեփական կապիտալի և պարտավորությունների գործառնությունների աուդիտի պլանավորում և անցկացում /«Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի օրինակով/
Գլուխ 3. Սեփական կապիտալի և պարտավորությունների աուդիտորական գնահատման կատարելագործման ուղղությունները /«Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի օրինակով/
3.1. Սեփական կապիտալի և պարտավորությունների աուդիտի մեթոդական մոտեցումները աուդիտորական եզրակացության կազմման փուլում
3.2. Սեփական կապիտալի և պարտավորությունների աուդիտի կատարելագործման ուղիները միջազգային ստանդարտների համատեքստում
Եզրակացություններ և առաջարկություններ
2. ՀՀ օրենքը «Համապատասխանության գնահատման մասին»
3. ԱՄՍ 610 «Ներքին աուդիտորական աշխատանքների ուսումնասիրումը»
4. ԱՍ 700 «Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունըե
5. Սննդամթերքի անվտանգության կառավարման միջազգային ստանդարտ
6. «Գարեջուր» ապրանքային շուկայի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով.2015թ
7. «Աուդիտ»: Ուսումնական ձեռնարկ// Ա. Զ. Սարգսյան, Կ.Ա. Առաքելյան, Ս.Ծ. Ղազարյան, Ա.Կ. Առաքելյան. – Երևան, «Տիգրան Մեծ», 2008թ.
8. Բարսեղյան Տ.Կ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք: Առաջին մաս. – Երևանի պետ. համալս. – Եր., ԵՊՀ հրատ., 2000թ.
9. Ղազարյան Մ. Արտադրական կազմակերպություններում փոխառու միջոցների ձևավորման հարցի շուրջ., Երևան, «Հայաստան. Ֆինանսներ և էկոնոմիկա» #12 (138) դեկտեմբեր 2011թ.
10. Ճուղուրյան Ա.Գ. «Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում»; Ուս. ձեռնարկ, մասն. խմբագիր՝ պրոֆ. Ա. Սարգսյան, Եր:, 2005.
11. Սարգսյան Ա.Զ., Առաքելյան Կ.Ա. «Տնտեսական գործունեության վերլուծություն» Եր., «Տնտեսագետ» 2005.
…
Կազմակերպությունների համար կարևոր խնդիր է հանդիսանում պասիվների օպտիմալ կառուցվածքի սահմանումը, որի համար ելակետ է ընդունվում ոչ թե առանձին ներդրումային նախագիծը, այլ ամբողջությամբ վերցրած կազմակերպությունը: Կազմակերպության կապիտալի կառուցվածքի գործընթացը սկսվում է դրա գործունեության ֆինանսական պլանի մշակումով, որից հետո կարելի է ձեռնամուխ լինել ֆինանսական աղբյուրների օպտիմալ կառուցվածքի մշակմանը: Մասամբ պասիվների կառուցվածքից է կախված կազմակերպության առանձին ստորաբաժանումների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը: Նախ պետք է նշել, որ բաժնետերերը, որպես կանոն, ֆիրման կառավարելու համար իրենց ներկայացուցիչներին են ընտրում տնօրենների խորհրդում, ինչն արդեն վերահսկողություն է նշանակում: Բացի դրանից, նրանք հնարավորություն ունեն հետևելու պայմանագրերում և համաձայնագրերում նախատեսված բոլոր այն պայմանների պահպանմանը, որոնք կնքվում են կրեդիտորների հետ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համար, ինչն իր մեջ վերահսկողության տարրեր է պարունակում:
Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաջողությունը զգալի չափով պայմանավորված է նրանով, թե ինչպես են կառավարում շրջանառու կապիտալը: Ֆինանսական դեպարտամենտների և մենեջերի խնդիրն է շարունակ հետևել, թե ինչպես են կառավարվում երկարաժամկետ պլանով նախատեսված ցուցանիշները և դրանցից բխող ընթացիկ ֆինանսական պլանի ցուցանիշները: