Թեմա - Ղրիմյան ճգնաժամ և Ղարաբաղյան հիմնախնդիրը

Համաձայնվելով բազմաթիվ փորձագետներ հետ, փաստենք որ Ղրիմում Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեն և Մոսկվայի կողմից նրա արդյունքների ճանաչումը չեն կարող նախադեպ լինել այլ չլուծված հակամարտությունների համար:
Բերենք պատմական փաստեր և հիմնավորումներ Ղարաբաղի համար նախադեպ չդարձավ Կոսովոն, որը ճանաչել են մի քանի տասնյակ պետություններ, չեն դարձել Աբխազիան և Հարավային Օսեթիան, որոնք ճանաչել են Ռուսաստանը և Վենեսուելան: Ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Եպիֆանցևն ասում է, որ միջազգային իրավունքում կա երկու փոխբացառող սկզբունք՝ ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Դրանց առաջնահերթությունը յուրաքանչյուր առանձին դեպքում թելադրվում է քաղաքական, այլ ոչ իրավական լուծումներով:
Այդուհանդերձ, նշենք, որ Ղարաբաղն արդեն անցել է երկարատև ճանապարհով և գիտի՝ ինչ է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման գործընթացը:
Ինչ վերաբերվում է Ղրիմի և Ղարաբաղի համեմատությանը այստեղ կա մեկ սկզբունքային տարբերություն:
Ղարաբաղի դեպքում խոսքն անկախության ճանաչման մասին է, ապա Ղրիմում խնդիրը Ռուսաստանին միանալն է: Այս իմաստով Ղրիմի նախադեպը կարող է խիստ վտանգավոր լինել Ղարաբաղի համար: Հայաստանում արդեն կարծիքներ են հնչել այն մասին, որ Ղարաբաղը կարող է «փրկել» միայն Ռուսաստանը: Հրապարակախոս Զորի Բալայանը նույնիսկ նամակ է գրել Վլադիմիր Պուտինին, որում առաջարկել է վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, որով Ղարաբաղը Պարսկաստանի կազմից անցավ Ռուսաստանի կազմ: Սակայն Հայաստանի և Արցախի անկախության կողմնակիցներն այս դիրքորոշումը խիստ քննադատության են ենթարկել:
Արցախի հարցը չպետք է կապել Ղրիմի հարցի հետ: Ղրիմյան ճգնաժամը կապ չունի արցախյան խնդրի հետ և ակնկալել, որ այն կպայմանավորի Ղարաբաղյան հակամարտության այս կամ այն լուծումը անօգուտ: Ոչ միայն այն պատճառով, որ ամեն անգամ մենք հանդիպում ենք փաստի, որ ամեն հակամարտություն կարգավորվում է յուրովի, այլ խնդիրն այն է, որ ամեն մի պարագայում ամեն մի իրադրություն անկրկնելի է գլոբալ իմաստով և գլխավոր խաղացողները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում կոնկրետ հակամարտության նկատմամբ: Եթե հույս ենք տածում, թե ահա Ղրիմը անկախացավ, անցավ ՌԴ-ին, այդպես դրա հարցը լուծվեց, դա իրականում այդպես չէ, քանզի Ղրիմը կմնա չճանաչված և ՌԴ-ի կողմից բռնակցված տարածաշրջան արևմտյան ճամբարի ներկայացուցիչների գնահատմաբ ու այն միջազգային իրավունքի սուբյեկտ չի հանդիսանա: Հենց այս խնդիրն էլ թույլ է տալիս պնդելու, որ ղրիմյան հանրաքվեն ոչ թե հակամրտության լուծում էր, այլ հակառակը հակամարտության սրացում: