Նիցշեի ստեղծագործական ուղին ավանդաբար բաժանվում է երեք փուլի`
1.ռոմանտիկ (Շոպենհաուերի և Վագների ազդեցություն)
2.պոզիտիվ (հիասթափություն Վագներից և անցում պոզիտիվ գիտությունների` իմաստասիրություն և այլն)
3.բուն նիցշեական (իշխանության կամքի գաղափար):
Նիցշեն լիովին դեմ էր ժողովրդավարությանն, սոցիալիզմին: Սոցիալիզմն, ըստ նրա, բռնապետության ֆանտաստիկ փոքր եղբայրն է, քանի որ նա ձգտում է իշխանության այնպիսի լիության, որին տիրում էր միայն ծայրահեղ բռնակալությունը և սոցիալիզմը, գերազացում է ողջ անցածը նրանով, որ ձգտում է անհատի ձևական ոչնչացմանը, և նա վերջինս համարում է բնության անիրավաչափ ավելորդություն և ցանկանում է ձևափոխել այն` վերածելով կոլլեկտիվ նպատակահարմար օրգանի: Նա քաղաքացիների այնպիսի խոնարհ ենթակայության կարիք ունի բացարձակ պետությանը, որ մինչ այդ գոյություն չի ունեցել: Նա գաղտնի նախապատրաստվում է տեռորիստական իշխանության և կիսակրթված զանգվածի գլուխը մեխի պես մտցնում է ՙարդարություն՚ բառը` ցանկանալով նրան լիովին զրկել բանակցանությունից (նրանից հետո, երբ այդ բանականությունը արդեն տուժել է կիսակրթվածությունից):
Նիցշեն ժխտում, մերժում էր իրականությունը: Նա ձևակերպում է հարցադրումը. արդյոք այս «այսօրը» չի± պատկանում ամբոխին: Բայց ամբոխը չգիտի, ինչն է գերագույն, ինչը փոքրագույն, ինչը ուղիղ և արդար. այն անուղղամիտ է, այն միշտ խաբում է: Այն, ինչ մենք անվանում ենք աշխարհ, «այսօրվա» աշխարհ, բազմաթիվ մոլորությունների ու ֆանտազիաների արդյունք է:
Որպես «կազմակերպության լավագույն ձև» համարում էր Հռոմեական կայսրության և Ռուսաստանը: Իսկ «այսօրվա» շրջանակներում իշխանության լավագույն ձևը համարում էր արիստոկրատիան: Նա գրում է. «մարդ» տիպի ցանկացած վեր բարձրացում մինչ այժմ եղել է և միշտ լինելու է արիստոկրատական հասարակության գործ, որպես հասարակություն, որը հավատում է խավերի երկար աստիճանի և տարբեր արժեքի մարդկանց գոյությանը և որին անհրաժեշտ է ստրկություն (որի մասին վերն արդեն խոսվել է): Սակայն չպետք է խաբնվել կապված արիստոկրատական հասարակության ձևավորման պատմության հետ. ճշմարտությունը դաժան է: Մարդիկ, դեռևս բնական, բարբարոսներ` բառի ամենաահավոր իմաստով, վայրի մարդիկ, որոնք օժտված էին կամքի ուժով և իշխանության ծարավով հարձակվում էին ավելի թույլերի, բարերարների, խաղաղասերների վրա: Հայտնիների կաստան միշտ սկզբից եղել է բարբարոսների կաստա, սակայն նրանց առավելությունը կայանում է ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան ուժի մեջ` նրանք միշտ ավելի ամբողջական մարդիկ էին (ինչը զարգացման ցանկացած աստիճանին նշանակում է նաև ավելի ամբողջական գազաններ):
Լավ և առողջ արիստոկրատիային բնորոշ է այն, որ նա, ի տարբերություն ամբոխին, իրեն համարում է ոչ թե ֆունկցիա, այլ նպատակ, որ նա այդ նպատակով հանգիստ խղճով ընդունում է զոհաբերություններ հոծ զանգվածով մարդկանց կողմից, որոնք պետք է ոտնահարվեն հանուն նրա, իջեցվեն ստրուկների և զենքի մակարդակի: Ընտրյալներին պետք է բնորոշ լինի եսասիրությունը, այսինքն` անխախտլ հավատ նրանում, որ մյուսները պետք է իրենց զոհաբերեն և ենթարկվեն «մեզ նմաններին»: Մեծ նվաճումներին ձգտող անձը իր ճանապարհին հանդիպող յուրաքանչյուրին պետք է ընկալի կամ որպես միջոց, կամ խոչընդոտ, կամ հանգստի համար ժամանակավոր մահիճ:
Փաստորեն, արիստոկրատիային հասնելու համար, իր ընտրյալներին ստեղծելու համար Նիցշեն զրոյի մակարդակի էր հասցնում շուրջբոլորը ամեն ինչ: Այլ կերպ ասած` աշխարհում մարդկությունը կարելի է բաժանել, ըստ նրա 2 պայմանական խմբի.
1.ընտրյալների ստեղծման համար պիտանի զանգված, որը այդպիսին դառնալու համար ամեն ինչ պետք է ընկալի որպես խոչընդոտ և բնաջնջի խանգարող ամեն ինչը:
2.բնաջնջման ենթակա զանգված. սա էլ մարդկանց այն խումբն է, որը թույլ կամ անօգնական, իսկ երբեմն էլ տգետ և անկիրթ լինելու ուժով ունակ չէ դիմադրելու և պետք է ծառայի որպես միջոց գերմարդու` ընտրյալի նպատակին հասնելու համար: