Թեմա - Անգլերենից թարգմանված նյութ

Օդը սառն էր: Մերին ետ եկավ ներս, ճանկեց վերարուն ու կրկին դուրս գնաց: Դրսում, բոլորի աչքից հեռու, նա վառեց ծխախոտը: Դա դանդաղորեն ու մեղավոր ծխեց` մտածելով երիտասարդ կնոջ մասին, դաշնամուրի երաժշտության մասին, որ կարող էր լսել ու այնկյանքի մասին, որը գոյություն ուներ Վիլեթի պատերից դուրս, որը անտանելիորեն դժվար էր դառնում բոլորի համար:
Մերիի կարծիքով այս դժվարությունները ոչ թե քաոսի, անկազմակերպվածության, կամ անարխիայի պատճառով էր, այլ չափազանց շատ կարգուկանոնի պատճառով: Հասարակությունն ուներ շատ ու շատ կանոններ և օրենքներ, որոնք հակադրվում էին այդ կանոններին, ինչպես նաև նոր կանոններ, որոնք հակադրվում էին օրենքներին: Մարդիկ շատ էին վախենում յուրաքանչյուրի կյանքը կարգավորող անտեսանելի կանոնակագումներից դուրս անգամ մեկ քայլ անելուց:
Մերին գիտեր, թե ինչի մասին էր խոսում. մինչ հիվանդությունը նրան Վիլեթ կտաներ, նա քառասուն տարի շարունակ աշխատում էր, որպես իրավաբան: Նա կորցրել էր արդարության մասին իր տեսակետը իր քաղցկեղի վաղ փուլում ու հասկացել էր, որ օրենքները ստեղծվել են ոչ թե խնդիրները լուծելու, այլ վեճերը անորոշ ժամանակով հետաձգելու համար:
Ամոթալի էր, որ Ալլահը, Եհովան, Աստված, կարևոր չէ, թե ինչ անուն ես տալիս նրան, այսօր աշխարհում չի ապրում, քանի որ եթե ապրեր, մենք դեռևս կլինեինք դրախտում, քանի դեռ նա խճճված կլիներ դիմումների, պահանջների, դատական նորմերի, տարրական վճիռների մեջ ու պետք է, որ բազմաթիվ տրիբունալների մոտ արդարացներ Ադամին ու Եվային դրախտից վտարելու իր որոշումը` Չարի ու բարու գիտելիքի ծառից ոչ ոք չպետք է օգտվի արբիտրար կանոնը խախտելու պատճառով, որն իր դեպ օրինական հիմք չուներ:
Եթե նա չէր ցանկանում, որ դա պատահեր, ապա ինչու՞ ծառը տնկեց այգու կենտրոնում, այլ ոչ թե դրախտի պատերից այն կողմ: Եթե Մերիին կանչում էին ամուսնական զույգի պաշտպանելու համար, ապա նա անկասկած Աստծուն էր մեղադրում վարչական անփութության համար, քանի որ գումարած նրան, որ ծառը տնկվել էր սխալ տեղում, նա այն չէր շրջապատել զգուշացումներով ու արգելապատերով չէր շրջապատել, չէր ընդունել անվտանգության նվազագույն պայմանները ու այդպիսով բոլորին ենթարկել էր վտանգի:
Մերին նրան մեղադրում էր նաև քրեական գործողության դրդելու մեջ, քանի որ նա Ադամին ու Եվային ցույց էր տվել այն վայրը, որտեղ գտնվում էր ծառը: Եթե նա ոչինչ ասած չլիներ, ապա այս աշխարհում սերունդները կանցնեին մեկը մյուսի ետևից ու ոչ ոք չնչին ուշադրություն անգամ չր դարձնի արգելված պտուղին, քանի որ ծառը ենթադրաբար կգտնվեր անտառում, որը լի կլիներ նմանատիպ ծառերով, ու թերևս ոչ մի առանձնակի հետաքրքրություն չէր ներկայացնի:
Սակայն, աստված վարվեց ճիշտ հակառակը: Նա կանոն ստեղծեց, իսկ հետո միջոց գտավ, որպեսզի ինչ -որ մեկին դրդի այն խախտել, պարզապես դրա պատիժը հորինելու համար: Նա գիտեր, որ Ադամը և Եվան կձանձրանան կատարելությունից և շուտ թե ուշ, կփորձեն նրա համբերությունը: Նա թակարդ լարեց, թերևս այն պատճառով, որ ինքը` Ամենակարող Աստվածը, նույնպես ձանձրացացել էր նարնից, որ ամեն ինչ այդքան հարթ է ընթանում: Եթե Եվան կերած չլիներ խնձորը, հետաքրքիր ոչինչ տեղի ունեցած չէր լինի վերջին մի քանի միլիոն տարիների ընթացքում:
Երբ օրենքը խախտվեց, Աստված` ամենակարող դատավորը, անգամ ձևացրեց, թե հետապնդում է նրանց, ասես թե չգիտեր թաքնվելու համար հավանական յուրաքանչյուր վայրը: Խաղով զմայլված (կյանքը պետք է, որ ձանձրալի լիներ նրանց համար, քանի որ Լուցիֆերը լքել էր երկինքը) հրեշտակների հետ փնտրելով` նա սկսեց քայլել պարտեզում: Մերին մտածեց, թե որքան հրաշալի տեսարան կլիներ Աստվածաշնչի այդ տեսարանը ֆիլմերում: Աստծո քայլերը, երկու զույգ փոխանակվող վախեցած հայացքներ, քայլեր, որ հանկարծակի կանգ են առնում թաքստոցում:
-Որտեղ ե՞ք,- հարցրես աստված:
- Ես լսեցի Ձեր ձայնը պարտեզում, և ես վախեցա, քանի որ մերկ էի ու թաքնվեցի,- պատասխանեց Ադամը` առանց գիտենալու, որ այդ քայլով նա իրեն մեղավոր էր հայտարարում հանցագործության մեջ:
Այսպես, պարզ խաբկանք կիրառելու միջոցով, ձևացնելով, թե չգիտի որտեղ է Ադամը կամ ինչու է նա հեռու վազել, ԱՍտված ստացավ այն ինչ ցանկանում էր: Անգամ այսպես, կասկած չթողնելու համար հրեշտակների մոտ, ովքեր հետևում էին այս դրևվագին, նա որոշեց ավելի հեռուն գնալ:
-Քեզ ո՞վ ասաց, որ դու մերկ ես,- ասաց Աստված` իմանալով, որ այս հարցն ունի ընդամենը մեկ հնարավոր պատասխան. «Որովհետև, որ կերել եմ չարի ու բարու գիտելիքի ծառի պտուղը»:
Այս հարցով Աստված իր հրեշտակներին ցույց տվեց, որ ինքը պարզապես Աստված է ու զույգին ներկայացված իր մեղադրանքը հիմնված է հիմնավոր մեղադրանքի վրա: Այդ պահից ի վեր, այլևս կարևոր չէր, թե որտեղ էր կնոջ և որտեղ տղամարդու մեղքը կամ ներման նրանց խնդրանքը: Աստված օրինակի կարիք ուներ, որպեզի ոչ մի ուրիշ էակ. լինի դա երկնքում, կամ երկրի վրա, այլևս երբեք չհամարձակվի դեմ գնալ իր որոշմանը:
Աստված վտարեց զույգին, իսկ նրանց երեխաները ևս հատուցեցին նրանց մեղքի համար (ինչպես, որ մինչ օրս է տեղի ունենում հանցագործների երեխաների հետ) ու այդպիսով հորինվեց դատական համակարգը. օրենքը, օրենքի խախտումը (կապ չունի, թե որքան անտրամաբանական կամ աբսուրդային), դատը և պատիշը:
Քանի որ ողջ մարդկությունը մեղադրվեց` առանց բողոքարկելու իրավունքի, մարդկային տեսակը որոշեց ստեղծել պաշտպանական մեխանիզմ այն բանի դեմ, եթե աԱստված որոշի նորից գործի դնել դատավորի իր ուժը: Ամեն դեպքում հազարայակների ուսումնասիրությունները հանգեցրել են օրինական այնքան շատ միջոցների, որ մենք չափազանց հեռուն ենք գնացել ու արդարությունն էլ դարձել է հոդվածների կույտ, արդարադատություն և հակասական գրաումներ, որոնք ոչ ոք չի կարողանում պատշաճ ձևով ընկալել:
Ու այդպիսով ի՞նչ պատահեց, երբ Աստված որոշեց իր Որդուն ուղարկել ` աշխարհը փրկելու համար: Նա ընկավ այն նույն արդարադատության ձեռքը, որն ինքն էր հորինել:
Օրենքների կույտն այնպիսի խառնաշփոթ էր ստեղծել, որ նրա Որդուն ի վերջո խաչեցին: Նա պարզ դատավճիռ չէր, նա Անանիայից անցավ մինչ Կաիպա, քահանայից հասավ մինչև Պիղատոսին, ով վստահեցրեց, որ Հռոմեական օրենսգրքում բավարար օրենքներ չկան: Պիղատոսից մինչև Հերոդոտոս, ով իր հերթին պնդեց, որ հրեկան օրենսգիրքը ևս թույլ չի տալիս մահապատիժը: Հերոդոտոսից կրկին հետ գնացին դեպի Պիղատոս, ով իրավիճակից ելք գտնելու համար մարդկանց իրավաբանական գործ առաջարկեց:Նա որդուն ծեծի ենթարկեց ու վերքերով ցույց տվեց մարդկանց, սակայն դա ևս չօգնեց:
Ներկայիս դատախազների (մեղադրող կողմի) պես, Պիղատոսը որոշեց օգուտ քաղել դատապարտված մարդուց. նա առաջարկեց Հիսուսին փոխանակել Բարաբասի հետ` իմանալով, որ այդպիսով արդարադատությունը վերածվել է մեծ ներկայացման, որը լուծում է պահանջում, ինչն էլ իր հերթին հանդիսանում է բանտարկայլի մահը:
Ի վերջո Պիղատոսն օգտագործեց օրենքի այն հոդվածը, որը դատավորին և ոչ թե դատվող անձին էր տալիս ապացույցների բացակայության պատճառով արդարացված լինելու հնարավորությունը: Նա լվաց ձեռքերը, ինչը նշանակում էր «Այլ կերպ ես համոզված չեմ»: Դա պարզապես մեկ այլ Հնարք էր` հռոմեական իրավական համակարգը առանց տեղի մագիստրների հետ հարաբերությունները փչացնելու պաշտպանելու համար և անգամ որոշման ծանրությունը ժողորվրդի վրա փոխանցելով:
Արդարադատություն: Օրենք: Երկուսն էլ թերևս կարևոր են մեղավորներին պաշտպանելու համար, դրանք չեն աշխատում ոչևէ մեկի կամքի թելադրանքով: Մերին ուրաժ այդ ամբողջ խառնաշփոթից հեռու լինելու համար, չնայած, որ այս երեկո, դաշնամուր լսելիս, վստահ չէր, որ Վիլեթն իր համար ճիշտ վայր է:
«Եթե ես երբևէ որոշեի մեկընդմիշտ լքել այս վայրը, ես չէի վերադառնա օրենքին: Ես չեմ պատրաստվում ժամանակս վատնել խենթ մարդկանց հետ, ովքեր մտածում են, որ իրենք կարևոր են, ում մաիկ գործողությունը կյանքում, սակայն, հանդիսանում է այլոց համար ամեն ինչ բարդացնելը: Ես դերձակ, կարող կլինեմ: Ես մրգեր կվաճառեմ քաղաքային թատրոնի հարևանությամբ: Ես արդեն իմ ներդրումն ունեցել եմ օրենքի անօգտուտ խելահեղության մեջ»:
Վիլեթում քեզ թույլ էին տալիս ծխել, սակայն չէիր կարող նետել ծխախոտղ մարգագետնում: Մեծ հաճույքով նա արեց այն, ինչն արգելվում էր, քանի որ այնտեղ գտնվելու մեծ առավելությունը չէր հանդիսանում օրենքներին հետևելը և ոչ էլ դրանք խախտելու պարագայում լուրջ հետևանքներ կրելը:
Նա քայլեց դեպի առջևի դարպասը: Պահակը, այնտեղ միշտ պահակ կար, ամեն դեպքում, դա օրենք էր, գլխով արեց ու բացեց դուռը:
- Ես դուրս եմ գնում,- ասաց Մերին:
- Դաշնամուրի հաճելի երաժշտություն է, ասաց պահակը,- ես այն լսում եմ գրեթե ամեն գիշեր:
- Այն երկար չի տևի,- ու արագ հեռացավ` ասես չցանկանալով բացատրել:
Մերին հիշեց, որ երիտասարդ աղջկա աչքերում վախ էր կարդացել մենաստանի ճաշարան գալու պահին:
Վախ: Վերոնիկան կարող էր անպաշտպանվածություն, ամոթխածություն, լարվածություն զգալ, սակայն ինչու՞ վախ: Դա արդարացված է միայն իրական սպառնալիքի հանդիպելու պարագայում, օրինակ` վայրի կենդանիներ, զինված հարձակվողներ, երկրաշարժեր, սակայն ոչ մարդկանց մի խումբ, որ հավաքված է մենաստանի ճաշարանում:
«Սակայն, մարդկային էակները նման են դրանց»,- մտածեց նա: Մենք մեր գրեթե բոլոր զգացմունքները փոխարինել ենք վախով: Մերին գիտեր, թե ինչի մասին է խոսում, քանի որ դա այն էր, ինչ նրան Վիլեթ էր բերել. լարվածություն:
Իր սենյակում Մերին հոդվածների մի իսկական գրադարան ուներ այդ թեմայի շուրջ: Այժմ մարդիկ բացեիբաց են խոսում այդ մասին, վերջրես նա գերմանական հեռուստատեսությամբ մի ծրագիր էր տեսել, որտեղ մարդիկ քննարկում էին իրենց փորձը: Այդ նույն ծրագրում, ուսումնասիրությունը բացահայտել էր, որ բնակչության նշանակալի քանակությունը տառապում էր սուր լարվածությամբ, չնայած այն հանգամանքին, որ նրանց մեծ մասը փորձում է թաքցնել վախի իր նշանները, կարծելով, որ իրեն կարող են խելագար համարել:
Սակայն, միևնույն ժամանակ, իր առաջին վախն ունեցել էր այն ժամանակ, երբ դեռ չգիտեր այդ ամենի մասին: «Դա իսկական դժոխք է»,-մտածեց նա վառելով մյուս ծխախտոը:
Դաշնամուրի ձայնը դեռևս լսվում էր, թվում էր թե աղջիկն այնքան էներգիա ունի, որ կարող է նվագել ողջ գիշեր:
Մի շարք բնակիչներ, այդ թվում և Մերին, տպավորվել էին երիտասարդ կնոջ գալուստով հիվանդանոց: Սկզբում նա փորձում էր խուսափել նրանից` վախենալով երիտասարդ կնոջ ապրելու ցանկությունից: Քանի որ փախնելու (խուսափելու) ոչ մի տեղ չկար, ապա ավելի լավ կլիներ, որ նա կենտրոնանար մահանալու ցանկության վրա: Բժիշկ Իգորը չէր ժխտում դա. չնայած անգամ նրա, որ նա ամեն օր ներարկումներ էր ստանում, նրա ֆիզիկական վիճակն աստիճանաբար տսանելիորեն վատթարանալու էր ու իրեն փրկելու ոչ մի միջոց չէր լինելու:
Բնակիչներն հասկացել էին իրավիճակը ու իրենց հեռու էին պահում դատապարտված կնոջից: Ամեն դեպքում, ոչ ոք չգիտեր, թե ինչու, Վերոնիկան սկսել էր պայքարել իր կյանքի համար ու միակ երկու հոգին, որ մոտենում էին նրան Զեդկան էր, ով վաղը մեկնելու էր ու այդ մասին շատ չէր խոսում և Էդուարդը:
Մերին պետք է խոսեր Էդուարդի հետ: Վերջինս միշտ հարգում էր Մերիի կարծիքը: Արդյո՞ք Էդուարդը չէր գիտակցում, որ Վերոնիկային հետ էր բերում դեպի աշխարհ, և որ դա վատթարագույնն էր, որ նա կարող էր անել մի մարդու համար, ով ընդհանրապես փրկության հույս չուներ:
Նա հազարավոր միջոցներ ուներ` իրավիճակը նրան բացատրելու համար, սակայն դրանք բոլորն էլ նրան կստիպեին մեղավոր զգալ, իսկ դա Մերին երբեք չէր անի: Մերին մի փոքր մտածեց ու որոշեց, որ թողնի իրերն իրենց հունով ընթանան: Նա այլևս իրավաբան չէր ու չէր ցանկանում վատ օրինակ հանդիսանար` վարքագծի նոր կանոններ ստեղծելով մի այնպիսի վայրում, որտեղ իշխելու էր անարխիան:
Սակայն երիտասարդ կնոջ ներկայությունն այնտեղ շատերին էր հուզել ու ոմանք պատրաստ էին վերաիմաստավորել իրենց կյանքը: Ժողովներից մեկի ժամանակ ինչ-որ մեկը փորձեց բացատրել, թե ինչ է տեղի ունենում: Վիլեթում մահ հաճախակի էր լինում, առանց ժամանակ տալու մտածելու թե ինչ տեղի ունեցավ, կամ այն գրանցվում էր երկարատև հիվանդությունից հետո, երբ պարզապես օրհնություն էր թվում:
Երիտասարդ կնոջ դեպքը, թերևս դրամատիկ էր այն պատճառով, որ նա այդքան երիտասարդ էր ու նաև նրա համար, որ այժմ նա ցանկանում էր կրկին ապրել. մի բան, որ բոլորն էլ գիտեին, որ անհնարին է: Որոշ մարդիկ իրենք իրենց հարց էին տալիս. «Ի՞նչ կլիներ, եթե դա պատահեր ինձ հետ: Ես ապրելու հնարավորություն ունեմ: Արդյո՞ք ես օգուտ եմ քաղում դրանից»:
Ոմանք չէին անհանգստանում պատասխան փնտրելով, նրանք երկար ժամանակ առաջ դադարել էին մտածելուց ու ստեղծել էին աշխարհի մի հատված, որտեղ գոյություն չուներ ոչ կյանք, ոչ մահ, ոչ շամանակ, ոչ տարածություն: Մյուսներն, ամեն դեպքում, ջանում էին մտածել: Մերին նրանցից մեկն էր:
Վերոնիկան մի պահ դադրեց նվագելուց ու նայեց պարտեզում կանգնած Մերիին: Նա միայն մի թեթև վերնազգեստ էր կրում գիշերվա այդ սառը օդին: Նա, ինչ է, ցանկանում էր մահանա՞լ:
Ոչ, այդ ես եմ, ցանկանում մահանալ:
Նա կրկին դարձավ դեպի դաշնամուրը: Իր կյանքի վերջին օրերին, նա վերջնականապես իրագործել էր իր մեծ երազանքը. նվագել սրտով և ոգով, քանի որ նա ցանկանում էր, որ տրամ,ադրությունը պարուրեր իրեն: Նրան չէր մտահոգում, որ իր միակ ունկընդիրը երիտասարդ շիզոֆրենիկն էր. թվումէր, թե նա ընկալում է երաժշտությունը, ու դա էր միայն կարևորը:
Մերին երբեք չի ցանկացել սպանել ինքն իրեն: Հակառակը, հինգ տարի առաջ, այն նույն կինոթատրոնում, որը նա այցելել էր այսօր, նա սարսափած մի ֆիլմ էր դիտում Էլ Սալվադորի աղքատության մասին ու մտածում էր, թե որքան կարևոր է իր կյանքը: Միևնույն ժամանակ, իր երեխաների հետ, ովքեր մեծանում ու իրենց սեփական ուղին էին հարթում կյանքում, նա որոշել էր հրաժարվել իրավաբանի անվերջ աշխատանքից, որպեսզի իր օրերի մնացած մասը նվիրի մարդասիրական որևէ կազմակերպության համար աշխատելուն: Քաղաքացիական պատերազմի մասին շշուկները երկրում անընդհատ աճում էին, սակայն Մերին չէր հավատում դրանց: անհնարին էր, որ քսաներորդ դարի վերջին, Եվրոպական Միությունն իր սահմաններին նոր պատերազմ թույլ տար:
Աշխարհի մյուս կողմում, ամեն դեպքում, ողբերգությունների պակաս չէր զգացվում, ու այդ ողբերգություններից մեկը Էլ Սալվադորն էր սովաման լինող երեխաները մատնվում էին փողոցներում ապրելուն ու մարմնավաճառության:
«Ահավոր է»,- ասաց նա իր ամուսնուն, ով նստած էր իր կողքի նստարանին:
Նա շարժեց գլուխը:
Մերին երկար ժամանակ որոշում էր կայացնում, սակայն թերևս, հիմա եկել էր նրա հետ խոսելու ժամանակը: Նրանց տրվել էր բոլոր այն լավ իերը, որ կյանքը կարող էր առաջարկել. տուն, աշխատանք, լավ երեխաներ, համեստ հարմարավետ պայմաններ, հետաքրքրություն, մշակույթ: Ինչու՞ ոչինչ չանել այլոց համար որևէ բան փոխելու համար: Մերին կապեր ուներ Կարմիր Խաչի հետ ու գիտեր, որ անհամար քանակությամբ կամավորներ են պահանջվում աշխարհի տարբեր անկյուններում:
Նա հոգնել էր բյուրոկրատության և դատական գործընթացների հետ պայքարելուց` ունակ չլինելով օգնել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքի մեծ մասը վատնել էին փորձելով լուծել ուրիշների առաջացրած խնդիրները: Աշխատելով Կարմիր Խաչի հետ, նա թերևս, կարող էր անմիջական արդյունքներ տեսնել:
Նա որոշեց, որ երբ իրենք հեռանան կինոթատրոնից, նա իր ամուսնուն սուրճի կհրավիրի, որպեսզի կարողանան քննարկել այդ գաղափարը:
Այն ժամանակ, երբ սալվադորցի պաշտոնյան հայտնվեց էրանին, ներողություն խնդրելու անարդարության համար, Մերին նկատեց, որ իր սիտը սկսում է արագ զարկել:
Նա ինքն իրեն ասաց, որ դա ոչինչ է: Թերևս ֆիլմի ճնշող մթնոլորտն էր ազդում իր վրա: Եթե ախտանիշները շարունակվեին, ապա ինքը դուրս կգար սպասարահ` թարմ օդ շնչելու համար:
Սակայն, իրերն ընթացան իրենց հունով. նրա սիրտը սկսեց ավելի ու ավելի արագ բաբախել ու նրան պատեց սառը քրտինքը:
Նա վախեցավ ու դժվարացավ կենտրոնանալ ֆիլմի վրա` փորձելով իրենից վանել բացասական մտքերը, սակայն գիտակցում էր, որ այլևս չի կարող հետևել այն ամենին, ինչ կատարվում է էկրանին: Մերին կարող էր տեսնել պատկերներն ու տիտրերը, սակայն թվում էր, թե նա մուտք է գործել միանգամայն այլ իրականություն, որտեղ ամեն ինչ ընթանում էր տարօրինակ ձևով, ասես այդ ամենը տեղի էր ունենում մի աշխարհում, որն անհայտ էր Մերիին:
«Ես լավ չեմ զգում»,-ասաց նա իր ամուսնուն:
Նա աշխատում էր, որքան հնարավոր է ուշ անել այս դիտողությունը, քանի որ դա սխալ էր թվում նրան, սակայն նա այլևս չէր կարող հետաձգել:
«Արի դուրս գնանք»,- ասաց նա:
Երբ նա բռնեց կնոջ ձեռքը, որպեսզի օգնի նրան կանգնել, նկատեց, որ այն սառույցի պես սառն էր:
«Չեմ կարծում, որ այսպես կարող եմ երկար դիմանալ: Խնդրում եմ ասա, ինչ է ինձ հետ կատարվում»:
Նրա ամուսինը ևս վախեցավ: Քրտինքը հոսում էր Մերիի դեմքից, իսկ նրա աչքերում տարօրինակ փայլ կար. «Հանգստացի, ես դուրս կգնամ ու բժիշկ կկանչեմ»:
Մերիին տիրեց հուսահատությունը: Այն ինչ ամուսինն ասաց միանգամայն խելամիտ էր, սակայն ամեն ինչ` թատրոնը, կիսախավարը, կողք կողքի նստած ու փայլուն էկրանին նայող մարդիկ, այդ ամենը սպառնալից էին թվում: Նա համոզված էր, որ կենդանի է ու կարող էր անգամ իր կողքին գտնվող կյանքը, ասես դա կարծր ինչ-որ բան լիներ: Այդպիսի բան նրա հետ նախկինում երբեք չէր պատահել:
«Ոչ մի դեպքում ինձ այստեղ մենակ չթողնես, ես կկանգնեմ ու քեզ հետ դուրս կգամ, բայց դանդաղ»:
Նրանք երկուսն էլ ներողություն խնդրեցին այդ շարքում նստած մարդկանցից ու սկսեցին քայլել դեպի կինոթատրոնի ելքը: Մերի սիրտն այժմ բաբախում էր սարսափելի ձևով ու նա վստահ էր, միանգամայն վստահ էր, որ երբեք դուրս չի գա այդ վայրից: Ամեն բան, որ ինքն անում էր, ամեն շարժում, որ կատարում էր` մի ոտքը մյուսի առջև դնելիս, «Ներողություն» ասելիս, ամուսնու ձեռքը բռնելիս, շնչելիս ու արտաշնչելիս շարժվում էր ահավոր զգուշորեն:
Նա երբեք իր կայնքում այդքան վախեցած չէր եղել. «Ես մահանում եմ հենց այստեղ, այս կինոթատրնում»:
Նա վստահ էր, թե ինչ է կատարվում, քանի որ շատ տարիներ առաջ նրա ընկերը մահացել էր կինոթատրոնբում` գլխուղեղի անևրիզմից:
Գլխուղեղի անևրիզմներն ասես ժամակային պայթուցիկներ լինեն: Դրանք նեղ վարիկոզ երակներ են, որոնք ձևավորված են զարկերակների շուրջ, ու կարող են այնտեղ անտեսանելի մնալ ողջ կյանքի ընթացքում: Որ ոք չի իմանում, որ դրանք կարող են անևրիզմ առաջացնել, մինչև, որ պատահաբար չեն բացահայտվում, օրինակ ուղեղի սկանավորումից հետո, որն իրականացվում է այլ նպատկով, կամ այն ժամանակ, երբ այն պայթում է` ամեն ինչ արյամբ պատելով ու մարդուն թողնելով անմիջական կոմայի մեջ, որն սովորաբար հաջորդում է մահը:
Երբ ներքև էր իջնում թատրոնի մութ անցուղիով, Մերին հիշեց կորցրած ընկերոջը: Տարօրինակը, թերևս, այն էր, թե ինչ ազդեցություն էր ունենում այդ անևրիզմը Մերի ընկալման վրա: Թվում էր, թե նա տեղափոխվել է մեկ այլ մոլորակ, ու յուրաքանչյուր ծանոթ իր տեսնում էր ասես առաջին անգամ:
Իսկ հետո ամենից սարսափելին էր, անբացատրելի վախը, այդ մյուս մոլորակում մենակ լինելու սարսափելի զգացումը` մահը:
Ես պետք է դադարեմ մտածելուց: Ես կձևացնեմ, թե ամեն ինչ լավ է, ու ամեն ինչ հենց այդպես էլ կլինի:
Նա փորձեց իրեն բնական պահել, ու մի քանի վայրկյան տարօրինակ զգացողությունը նահանջեց: Այն երկու րոպեն, որ անցան սրտի արագ բաբախյունը սկսելու ու ամուսնու հետ ելքին հասնելու միջև, ամենից սարսափելի երկու րոպեն էին նրա կյանքում: