Թեմա - Ալբերտ Բանդուրայի սոցիալական ուսուցման և սոցիալական ճանաչողության տեսությունները

Ալբերտ Բանդուիան (1925---) համատեղել է Սկիններյան բիհեյվիորիզմի մեթոդաբանական պահանջները հումանիստների և հոգեվերլուծաբանների՝ բարդ մարդկային մտահոգությունների հանդեպ հետաքրքրության հետ՝ մարդկային գործունեության մասին համապարփակ տեսություն ստեղծելու համար, որի հիմքում ընկած է մեծածավալ փորձագիտական հետազոտությունը (տես՝ Բանդուրա 1986):
Սկինները հավատացած էր, որ ուսուցումը իրականանում է վարքագծի վրա ուղղակի կերպով ուժ գործադրելու միջոցով: Բանդուրայի կարծիքով՝ տարբեր մեթոդների փորձարկման վրա հիմնված նման ուսուցումը բարդ կամ մահացու իրավիճակներում, ինչպես օրինակ մարդաշատ փողոցն անցնելը կամ մարդուն վիրահատելը, ոչ մի տրամաբանական իմաստ չունի: Նման բարդ վարքագիծ դրսևորելու համար սովորողների մտքում պետք է ինչ-որ բան տեղի ունենա՝ հիմնված այլ մարդկանց փորձի վրա: Ըստ Բանդուրայի տեսությունը՝« մարդկային գործունեությունը բացատրվում է եռյակի փոխադարձություն մոդելի միջոցով, որում վարքագիծը, ճանաչողական ու այլ անհատական գործոնները և շրջապատում կատարվող դեպքերը բոլորն էլ գործում որպես մեկը մյուսի սահմանիչ» (Բանդուրա 1986:19): Մարդկային վարքագիծը դիտվում է որպես անհատական գործոների՝ (ճանաչողական և հուզական բաղադրիչներ) մշտապես ձևավորվող և փոխգործող արդյունք է, որը փոխազդում է միջավայրի գործոնների հետ (սոցիալական և ֆիզիկական միջավայրը): Քննարկենք տեսության այս երեք ուղղությունները:
Մարդիկ ունեն խորհրդանշելու ճանաչողական ունակություն` հնարավորին չափով ստեղծելով գաղափարներ, որոք գերազանցում են զգայական փորձին: Մարդիկ կարող են սիմվոլիկ կերպով ստեղծել և փորձարկել խնդրիների հնարավոր լուծումներ և ընտրել լավագույն պլանը՝ գործելուց առաջ: նրանք չեն բախվում ո՛չ անցյալի (Ֆրոյդ) և ո՛չ ապագայի հետ (Սկիններ): Նրանք ունեն նպատակաուղղված վարքագիծ, քանի որ կարող են պատկերացնել ապագան (կանխագուշակում) և իրենց հեռանկարային վարքագծի հնարավոր արդյունքները: Ուստի մոտիվացիան ներառում է ակնկալվող ապագայի ամրապնդումներ: «Ապագան» է դառնում դրդապատճառ՝ խորհրդանշականորեն ներկայացվելով ներկայում: Մյուս մարդկանց վարքագիծը հանդիսանում է միջավայի գործոնի կարևոր մասերից մեկը: Մարդիկ, տեսնելով, թե ինչ են անում մյուսները (բարդ վարքագիծ), և թե ինչ է պատահում նրանց հետ (ամրապնդում/ պատիժ)՝ սահմանում են կանոններ՝ ստեղծելով և կարգավորելով իրենց սեփական վարքագիծը:
Մարդիկ չունեն ամբողջապես ազատ կամք (ինչպես պնդում է Ռոջերսը), բայց ոչ էլ ամբողջապես սահմանափակված են (ինչպես Սկիններն է պնդում): Նրանք որոշակիորեն ազատ են «ինքնազդեցության կատարման» դրական իմաստով, որին կարելի է հասնել մտքի, հմտությունների և մոտիվացիայի միջոցով՝ տվյալ շրջակա միջավայրի սահմաններում: « Գործունեության մասնակի անհատական պատճառաբանվածությունը ներառում է առնվազն մասնակի պարտասխանատվություն» (Բանդուրա 1986:39, 40): Ինքնակարգավորումը այս գաղափարը Բանդուրայի համար կարևոր հայեցակարգը է դառնում, ինքնաարդյունավետություն, որը մի կողմից միջնորդում է գիտելիքին, հմտություններին և մոտիվացիային, մյուս կողմից վարքագծին: Անհատը պետք է իմանա ինչ անել, ինչպես անել և ինչ դրական առաջխաղացումներ ակնկալել դրանից, և պետք է հավատա, որ կարող է անել դա (սա ինքնաարդյունավետության հավատն է), որպեսզի կատարի որևէ գործողություն: «Կանխագուշակված ինքնաարդյունավետությունը ինչ-որ մեկի կարողությունների գնահատումն է՝ կախված որևէ բան կատարելու մակարդակից» (Բանդուրա 1986:391): Այն իր մեջ նեևառում է արտադրողական ընդունակություն, որում ճանաչողական, ներգործող (մոտիվացիոն) և վարքագծային հմտությունները դասավորվում են գործունեության ինտեգրված շարքերում՝ հատուկ նպատակներով ծառայելու համար:
Բանդուրան նշում է ինքնաարդյունավետության չորս աղբյուր: Առաջին՝ առաջադրանքի որևէ մասի հաջող սերտումը արդյունավետության տեղեկատվության ամենաազդեցիկ միջոցն է: Ինքնաարդյունավետության երկրորդ միջոցը նմանատիպ մարդկանց պատկերացնելն է՝ նույն բանն անելիս և հաջողության հասնելիս: Երրորդ հնարը՝ խոսքային համոզումն է, որն օգտագործվում է մարդկանց հավատացնելու համար, որ նրանք կարող են հասել ինչ-ոչ բանի. Բանդուրան նշում է, որ միայն խոսքային համոզումը ունի սահմանափակ ազդեցություն` ինքնաարդյունավետության բարձրացման գործում, այն կարող է նաև հիմք հանդիսանալ անիրական համոզմունքների ստեղծման համար, որն էլ հանգեցնի ձախողման: Ինքնաարդյունավետության ամենաքիչ ազդեցիկ միջոցը հոգեբանական դրսևորումների մասին ընթերցումն է (օրինակ` նյարդայնությունը ցածր ինքնաարդյունավետության նշան է և հետագայում դառնում է կանխագուշակություն):