Թեմա - «Եվ ծագում է արևը» կամ «Ֆիեստան»

«Եվ ծագում է արևը» կամ «Ֆիեսատան» վեպում նա պատկերում է կորած սերնդի կյանքը: Նրանք իրենց ամբողջ ժամանակը անցկացնում են սրճարաններում, բարերում և հյուրանոցներում: Նրանք գրեթե բոլորը գրողներ և նկարիչներ էին, բայց ամբողջ ժամանակ միայն հարբած էին:
Վեպը պատմում է Ջեյքը, ով սիրում էր Բրեթ Էլշին: Վերջինս բոլորի հետ էր և ուզում էր ամուսնանալ Մայքի հետ: Ռոբերտ Կոնը մի անգամ ամուսնացած լինելով, ապրում է իր սիրուհու հետ, սակայն հետո երկուսից էլ հեռանում է: Նա սիրահարվում է Բրեթին և միասին հայտնվում են Սան-Սեբաստիայում: Այնտեղ Կոնը միշտ հետապնդում է նրան: Այնուհետև պատահաբար բոլոր ընկերները հայտնվում են մի քաղաքում, որտեղ տեղի է ունենալու ֆիեստա: Նրանք ամբողջ օրը հարբում են, ման գալիս և ժամանակ անցկացնում: Ցլամարտիկներից մեկը ապրում է նույն հյուրանոցում: Նա 19 տարեկան էր և շատ գեղեցիկ: Բրեթին սիրահարվում է նրան և փախչում է նրա հետ` թողնելով Մայքին: Ֆիեստայից հետո բոլոր ընկերները բաժանվում են: Բրեթը Ջեյքին նամակ է գրում և խնդրում է օգնություն: Նա ասում է, որ ստիպել է ցլամարտիկին որպեսզի հեռանա իրենից, քանի որ նա 34 տարեկան է, իսկ տղան միայն 19 և չի ցանկանում այդ տղային փչացնել: Նա ասում է, որ ուզում է վերադառնալ Մայքի մետ: Վեպը վերջանում է նրանով, որ Ջեյքը և Բրեթը փաթաթվում են միմյանց և ասում են, որ իրար հետ երջանիկ կլինեն, կյանքը իրենց համար հրաշալի կլինի:
Իրականում դա վեպ էր մարդկանց մասին, որոնց վրա է ընկած անցած պատերազմի անեծքը, որը Հեմինգուեյը մի անգամ չէ, որ անվանել է «ամենահսկայական, վատ կազմակերպված պատերազմ, որը երբևէ եղել է աշխարհում», նրանց մասին, որոնք մնացել են կենդանի, բայց հասկացել, որ խաբված են, որ սկզբունքները, որոնք ենթարկում էին նրանց մահվան «դեմոկրատիայի», «հայրենիքի» համար, սուտ էին, մարդկանց մասին, որոնք գնդակահարվեցին` ծախսելով հին պատրանքները և ձեռք չբերելով նորը:
Այդ մարդկանց Հեմինգուեյը ճանաչում էր ամենայն մանրակրկիթությամբ, քանի որ հենց ինքը նույնպես այդ մարդկանցից մեկն էր, միայն այն տարբերությամբ և միանգամայն իրական, որ նա ուներ կյանքում հենարան` ստեղծագործությունը: Եվ այդ թանկարժեք գիծը տվել է նաև իր հերոսին` լրագրող Ջեյկ Բորիսին, ով ապրելով ծանր հոգեբանական տրավմա, մնացած նրան պատերազմից, անձնատուր չի լինում կյանքի առջև, պահպանում է իր մարդկային արժանապատվությունը` շարունակելով աշխատել ու գրել:
Մարդկանց արժեքների որոնումը այս դաժան աշխարհում, որտեղ մահը հետևում է յուրաքանչյուր քայլում, շարունակում է անհանգստացնել Հեմինգուեյին և ստացել է յուրօրինակ բնութագիրը «Օտար երկրում» պատմվածքում (1926): Իտալական մայորը հերոսի հետ խոսակցությունում ասում է, որ մարդը չպետք է ամուսնանա` «Եթե մարդուն տրված է ամեն ինչ կորցնել, ապա նա չպետք է այն դնի խաղաքարի վրա: Նա պետք է գտնի այն, ինչը չի կարելի կորցնել»: Հետո հերոսը իմանում է, որ մայորի կինը մահացել է թոքաբորբից, ում հետ ամուսնացել էր միայն այն բանից հետո, երբ նրան պատերազմից հետո ճանաչել էին անկարող:
Անկայուն մարդկային երջանկության թեման դառնում է «Հրաժեշտ զենքին» վեպում կենտրոնական թեմա: Եվ այդ թեման հեղինակը որոշում է այդ թեման հսկայական պատմական մասշտաբային ֆոնի վրա` Առաջին Համաշխարհային պատերազմ:
Այդ վեպում Հեմինգուեյը դրել է իր բոլոր ատելությունը անմիտ և դաժան պատերազմի հանդեպ, որտեղ «զոհերը շատ հիշեցնում էին Չիկագոյի պատերազմներին, միայն թե այստեղ միսը թաքցնում էին հողի մեջ»: Եվ այդ պատերազմի անմարդկայությունը, հակահումանիտարությունը դառնում է հատուկ արտահայտիչ, երբ արյան մթնոլորտում, տանջանքները, հազարավոր մարդկանց մահերը զարգացնում են պարզ սիրո զգացում ամերիկացի սպա Հենրի Ֆեդերիկի և ամերիկյան բուժքույր Քեթրին Բարկլի միջև: Իրենց սերը լցված է ողբերգական զգացումով: Քեթրինը իր սիրեցյալին խոստովանում է. «Ինձ թվում է, մեզ հետ կատարվել է ամենաահավորը»: Նրանք միայն երկուսն են այդ աշխարհում, և ամբողջ աշխարհը իրենց դեմ է:
Քեթրինը այդպես էլ ասում է. «Չէ որ մենք միայն երկուսով ենք ամբողջ աշխարհի դեմ: Եթե ինչ-որ բան մեր միջև կանգնի, ապա մենք կորած ենք, նրանք մեզ կհափշտակեն»: Ողբերգության զգացումով հափշտակված են նաև վեպի այլ հերոսները: Ճակատամարտի ընկեր Հենրին, ով իտալացի Ռիալդիի զինվորական բժիշկն էր, մարդ ով լցված էր այդ աշխարհի դեմ ցինիզմով, ասում է պատերազմի մասին հետևյալը. «Այսպես չի կարելի: Ասում են ձեզ` այսպես չի կարելի: Տանջանք և դատարկություն, և ոչինչ այլևս չկա: Այլևս ոչինչ չկա, լսում ե±ք»: Նրանց բոլորին ղեկավարում է խելագարության գիտակցումը, որը հափշտակել է աշխարհը: Ռիալդին արտահայտում է այդ միտքը ավելի պարզ` նկատի ունենալով սիֆիլիսը, նա ասում է. «Դա բոլորի մոտ է»:
Ստեղծագործությունում ճշմարտության խնդիրը Հեմինգուեյի համար անբաժանելիորեն կապված է գրողի էթիկական ճշմարիտ խնդրի վերաբերմունքը կյանքի հանդեպ խնդրի հետ: Այդ գրքում «Մահ կեսօրից հետո», նա գրում է. «Ամենագլխավորն է ապրել և աշխատել խղճով»: Իր հաջորդ գրքում` «Աֆրիկայի կանաչ բլուրները», որտեղ գրեթե օրագրային գրանցումները, որսորդական ճանապարհորդությունները Աֆրիկայով հերթափոխվում են գրական և գրողական աշխատանքի մասին մտքերով, Հեմինգուեյը թվարկում է այն բոլորը, որը անհրաժեշտ է գրողին` մի շարք հասկացությունների հետ, ինչպիսիք են տաղանդը, ինքնակարգապահությունը, խոսում են նրա մասին, որ «պետք է խիղճ ունենալ, այնպես անփոխարինելի, ինչպիսին է մետր-էտալոնը Փարիզում»: