Թեմա - Սոցիալական աշխատողը որպես անձնավորություն (մարդակային որակները)

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 800 դրամ

Առարկա - Սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք

Էջեր - 4

Գրականության ցանկ
1. Социальная зашита семьи и детей (зарубежный опыт). - М.. 1992.-С. 75.

Հատված

Սոցիալական աշխատողը կոչված է օգնություն ցուցաբերել այն մարդուն, խմբին կամ համայնքին, որոնք հայտնվել են դժվար կենսական իրավիճակում, տեղեկատվության, ախտորոշման, խորհրդատվության, ուղղակի բնամթերային և դրամական օգնության միջոցով, հիվանդների և միայնակների խնամքի և սպասարկման կազմակերպման միջոցով, մանկավարժական և հոգեբանական աջակցության միջոցով, որը օգնության կարիք ունեցողներին կողմնորոշում է սեփական ակտիվությամբ հաղթահարել բարդ իրավիճակները և նրանց օգնում է այդ գործում։
Ոչ բոլորն են պիտանի սոցիալական աշխատանքի համար, որոշիչ գործոն այստեղ հանդիսանում է թեկնածուի արժեքային համակարգը, որն վերջին հաշվով սահմանում է նրա մասնագիտական պիտանելիությունը և գործնական գործունեության արդյունավետությունը: Պատկերացումը յուրաքանչյուր մարդու բացարձակ արժեքայնության մասին այստեղ փիլիսոփայական հաստակցության կարգից անցնում է հիմնարար հոգեբանական համոզմունքի կատեգորիայի որպես անհատի արժեքային կողմնորոշման հիմք: Շատերը, ովքեր պատրաստվում են դառնալ մասնագետ տվյալ ոլորտում, կարող են բացահայտել լուրջ տարաձայնություններ իրենց սկզբունքների և սոցիալական աշխատանքի որպես մասնագիտության և որպես կոչման արժեքայի համակարգի միջև: Այս դեպքում նրանք ստիպված են նվիրել իրենց որևիցե այլ գործունեության:
Սոցիալական աշխատողները բացահայտում են այցելուների սեփական հնարավորությունները և ակտիվացնում նրանց, որպեսզի կարողանան լուծել իրենց կենսական խնդիրները։ Նրանք նաև զբաղվում են անցանկալի վարքագծերի, սոցիալական երևույթների և վիճակների կանխարգելմամբ, նպաստում են սոցիալական հարաբերությունների ներդաշնակեցմանը։ Շ. Ռամոնը և Թ. Շանինը Սոցիալական աշխատողին բնորոշում են որպես մարդու օգնության անձնային ծառայության կազմակերպում։ Այն հիմնված է այլասիրության վրա և ուղղված է անձնական և ընտանեկան ճգնաժամերի պայմաններում մարդկանց առօրյա կյանքը թեթևացնելուն, ինչպես նաև, ըստ հնարավորության, նրանց հիմնախնդիրներն արմատապես լուծելուն։ Սոցիալական աշխատանողի հիմնական նպատակներն են.
- բարձրացնել այցելուների ինքնուրույնության աստիճանը, խթանել նրանց ընդունակությունները՝ վերահսկելու սեփական կյանքը և առավել արդյունավետորեն լուծելու ծագող խնդիրները,
- ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ այցելուները կարող են առավելագույնս դրսևորել իրենց հնարավորությունները և ստանալ այն բոլորը, ինչ իրենց հասնում է օրենքով,
- հասարակության մեջ մարդկանց հարմարվողականություն և ապահարմարվողականություն,
- ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց առկայությամբ մարդը, չնայած ֆիզիկական խեղման, հոգեկան անկման կամ կենսական ճգնաժամին, կարող է ապրել՝ պահպանելով սեփական արժանապատվության զգացումը և շրջապատի հարգանքը,
- և որպես վերջին նպատակ՝ այնպիսի արդյունքի հասնել, երբ սոցիալական աշխատողի օգնության անհրաժեշտությունը «կորչում» է։

Պատվիրել այս աշխատանքը