Թեմա - Ինտեգրացիոն գործընթացները Արևմտյան Եվրոպայում 1950-ական թվականներին

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2800 դրամ

Առարկա - Պատմություն, պետության և իրավունքի տեսություն

Էջեր - 14

Բովանդակություն
Ներածություն
Ինտեգրացիոն գործընթացները Արևմտյան Եվրոպայում 1950-ական թվականներին
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Ա. Հարությունյան - Եվրոպական Միություն - Երևան, 2005
2. Шемятенков В. Г. Европейская интеграция: учебное для вузов. – М.: Международные отношения, 2003
3. Пархаев В.Н. Европейская интеграция,-М. 1998
4. Тэвдой-Бурмули А.И. На пороге интеграционного процесса: европейские проекты первой половины XX в. // Европейская интеграция. гл 4. М.: 2011;
5. Матвеевский Ю.А. Интеграционные процессы в Западной Европе. М., МГИМО, ИЕП, 2001;

Հատված

է, երբ եվրոպական պետությունները միավորվեցին, երբ սկիզբ դրվեց եվրոպական ինտեգրման գործընթացին, չնայած դեռևս դրանից մի քանի տասնամյակ առաջ Եվրոպան մասնատված էր տարատեսակ կոնֆլիկտներով և պատերազմներով: Չէ որ հենց Եվրոպայում սկիզբ առան երկու համաշխարհային պատերազմները, որոնք պատճառները առանձին պետությունների խիստ անձնական շահերն էին:
Ձգտումը միավորված Եվրոպայի՝ հարուցված էր ազգայնամոլության նոր վերելքից պաշտպանվելու ցանկությամբ: Այդ իսկ պատճառով հետպատերազմյան Եվրոպայի հիմնադիրները պատրաստ էին հրաժարվել ազգային ինքնիշխանությունից և ենթարկվել որոշումների ընդունման վերազգային կառուցակարգերին : Ուժերի նոր հարաբերակցությունը և եվրոպական երկրների նկատմամբ ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի քաղաքական գերազանցությունը սոսկ ամրապնդեցին այդ մտորումները:
Քաղաքական և ռազմական ոլորտներում միավորման մերժումն առաջին անհաջող քայլն էր Եվրոպայի՝ որպես քաղաքական համայնքի ձևավորման համաերկրայնության գաղափարի իրականացման առումով:
Երկրորդ ժամանակահատվածը կապված է երկու նոր համայնքների ստեղծման հետ: 1957թ. Հռոմում ստորագրվում է երկու պայմանագիր՝ Եվրոպական տնտեսական համայնքի (ԵՏՀ) և Ատոմային էներգիայի բնագավառում եվրոպական համայնքի (Եվրատոմ) հիմնման մասին: 1958թ. հունվարի 1-ին այդ երկու պայմանագրի ուժի մեջ մտնելն ազդարարում է ինտեգրման գործընթացների զարգացման նոր փուլի սկիզբը:
Արևմտյան Եվրոպայում ինտեգրման հետպատերազմյան գործընթացներում վճռորոշ նշանակությունը, այսպիսով, կարելի է վերագրել.
աշխարհում արևմտաեվրոպական պետությունների երբեմնի առաջատար դերի կորստի ճանաչմանը, ինչը լիովին սպառնալիքի տակ դրեցին նոր հզոր տերությունները` Ամերիկայի Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը,
վճռականությանը, որ անհրաժեշտ է ցանկացած գնով խուսափել նոր ռազմական հակամարտությունից,
միջազգային հանրույթում լավագույն, ազատ և արդար հարաբերությունների ձևավորման պահանջին
Տվյալ ժամանակահատվածում Եվրոպայի միավորման խթանիչ ուժը դա արտաքին թշնամուց պաշտպանվելու միտումն էր, սակայն մրցակցությունն առանձին երկրների միջև չէր թուլանում, ընդհակառակը` երբեմն-երբեմն էլ ավելի ահագնանում:

Պատվիրել այս աշխատանքը