Տեսակ - Ռեֆերատ
Գին - 2000 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 10
2. մարկոսյան Ա., Հախվերդյան Դ., Նազարյան Գ., Հայաստանը միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում. - Եր., ԱՌՏ. 2002.
Երկրի բազմաբնույթ արտաքին տնտեսական գործառնություններն իրենց արտացոլումն են գտնում մի հաշվեկշռային հաշվարկում, որն ընդունված է անվանել վճարային հաշվեկշիռ: Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանական ցուցումներում վճարային հաշվեկշիռը բնորոշվում է որպես հաշվետու երկրի ռեզիդենտների և մնացյալ աշխարհի ռեզիդենտների միջև տվյալ ժամանակահատվածում իրականացված բոլոր արտաքին տնտեսական գործառնությունների գումարային արդյունքների վիճակագրական հաշվետվություն: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական հրապարակումներում նշվում է. «Վճարային հաշվեկշիռն իրենից ներկայացնում է վիճակագրական հաշվետվություն, որում համակարգված տեսքով արտացոլվում են ամփոփ տվյալներ հաշվետու ժամանակաշրջանում (եռամսյակ, տարի) այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ արտաքին տնեսական գործառնությունների վերաբերյալ»: