Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1200 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 6
1994թ.-ին ՌԴ Քաղաքացիական օրենսգրքի առաջին մասի ընդունումը մեծ ազդեցություն թողեց պետական գնումների ոլորտի մրցակցային հարաբերությունների ձևավորման վրա. փաստաթղթով սահմանվեց, որ իշխանությունները կարող են մասնակցել շուկայական հարաբերություններին` մյուս սուբյեկտների հետ հավասար և սահմանվեցին մրցութային կարգով պայմանագրերի կնքման առանձնահատկությունները: Միևնույն 1994թ.-ին ընդունվեց,Դաշնային պետական կարիքների համար ապրանքների մատակարարման մասինե դաշնային օրենքը, որը կարգավորում էր պետական պատվերների հիմնական դրույթները, ինչպես նաև առաքվող ապրանքների որակը:
2000-ականների սկզբին պետական գնումների գործընթացը ամբողջովին ձևավորելու փորձ արվեց և արդեն նախագահ Պուտինի կողմից ստորագրվեց,Պետական և քաղաքային կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքի կատարման, ծառայությունների մատուցման պատվերների տեղադրման մասինե դաշնային օրենքը: Նոր օրենքը կոչված էր կարգավորելու այն բոլոր հարցերը, որ կապված էին ՌԴ-ում պետական գնումների համակարգի հետ. այն պարունակում է պետական մրցույթների անցկացման և կազմակերպման բոլոր անհրաժեշտ հասկացությունները, փաստաթղթերը, պայմանները, պահանջները, մեխանիզմները, սկզբունքները և այլ չափանիշները, ինչպես պատվիրատուների համար, այնպես էլ պատվերը կատարողների համար: