Տեսակ - Ռեֆերատ
Գին - 800 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 4
2. Ф.Котлер, Г.Армстронг, В. Вонг, Основы маркетинга. КиевМосква СанктП., 1998,
Շուկայական մեխանիզմը գործում է որոշակի օբյեկտիվ օրինաչափությունների հիման վրա, որոնք դրսևորվում են որոշակի տարրերի փոխազդեցությամբ: Շուկան ունի իրեն բնորոշ հիմնական տարրերը, որոնք շուկայական հարաբերությունները դարձնում են ավելի ընդգրկուն և խորը, քան պարզ փոխանակության հարաբերություններն են: Շուկայի հիմնական տարրերն են` պահանջարկը, առաջարկը, մրցակցությունը, գինը և գովազդը:
Պահանջարկը, առաջարկը, գինը և մրցակցությունը ունեն իրենց կրողները, որոնք հանդես են գալիս շուկայական հարաբերություններում և դառնում շուկայի սուբյեկտներ: Շուկայական հարաբերությունների և շուկայի սուբյեկտներ են շուկայական գործարքների անմիջական իրականացնողները կամ կրողները` տնային տնտեսությունները, ֆիրմաները և պետությունը: