Տեսակ - Ռեֆերատ
Գին - 800 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 4
2. Դ. Գալոյան, ՀՀ մասնակցութունը արտադրության գործոնների միջազգային շարժին, Երևան, 2015թ.
3. http://www.mfa.am/hy/country-by-country/md/
4. http://armef.com/hy/news/verlutsutyun/eatm-in-mianalu-azdecutyuny-artahanum/:
Նախկին Խորհրդային Միության երկրների միջև տնտեսական համագործակցությունն արդիական է, կարևոր, և դա հիմնավորված է արժեքավոր փաստարկներով: Նախ, այդ երկրները տնօրինում են նշանակալից բնական ռեսուրսների և գիտատեխնիկական ներուժի, ունեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ, կապված են միասնական տրանսպորտային ցանցով, ունեն միասնական էներգետիկ համակարգ, նավթագազամուղ ձևավորելու և շահագործելու փորձ: Եվ երկրորդ, ունեն միասնական պատմական երկարատև անցյալ, մի բան, որ չի կարելի ասել աշխարհում գոյություն ունեցող և ոչ մի ինտեգրված խմբավորման մասին: Այստեղ հաղթահարվել էին լեզվական արգելքները: Սակայն արդեն փլուզված տնտեսական կապերը նախկին մակարդակով վերականգնելը բավականին դժվար գործընթաց է: Դրա ապացույցը վերջին տարիներին ԱՊՀ շրջանակներում ձևավորված տնտեսական մի քանի խմբավորումների ու տարածաշրջանային միավորումների (Եվրասիական տնտեսական ընկերակցությունը` ժՉՐԸջնհ, Կենտրոնական Ասիայի տնտեսական ընկերակցությունը, Բելառուս-Ռուսաստան) գործունեությունն է, որոնց կողմից հայտարարված տնտեսական ինտեգրացումը գործնական հաջողությունների չի հանգեցրել: Եվրասիական տնտեսական ընկերակցության և Կենտրոնական Ասիայի տնտեսական ընկերակցության գործունեությունը դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ չի անցնում: Ավելին, ԱՊՀ անդամ երկրների տնտեսությունների դեինտեգրման գործընթացները գնալով ավելի ու ավելի են խորանում: