Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1800 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 9
Աշխատանքի շուկան, հանդիսանալով շուկայական տնտեսական համակարգի առանձին և ինքնուրույն բաղադրիչ, իրենից ներկայացնում է աշխատանքի ամբողջական առաջարկի և ամբողջական պահանջարկի հասարակական հարաբերությունների համակարգ: Այստեղ ձևավորվում և կարգավորվում են մի կողմից՝ վարձու աշխատողների, այսինքն՝ աշխատանք առաջարկողների, մյուս կողմից՝ գործատուների՝ աշխատանքի պահանջարկ ներկայացնողների հարաբերությունները: Միաժամանակ, աշխատանքի շուկայում են սահմանվում աշխատուժի գինը, նրա վարձակալման, աշխատանքային պայմանները, ինչպես նաև՝ աշխատուժի և աշխատատեղերի թվաքանակի հարաբերակցությունը: Աշխատանքի շուկան արտացոլում է զբաղվածության, դրա հիմնական կառուցվածքների (ճյուղային, մասնագիտական, ժողովրդագրական) փոփոխությունների դինամիկան, ինչպես նաև գործազրկության մասշտաբները և դրա փոփոխման միտումները: