Տեսակ - Ռեֆերատ
Գին - 800 դրամ
Առարկա - Սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք
Էջեր - 4
Դիրքորոշումը անձի ներքին, ենթագիտակցական պատրաստականությունն է` որոշակի գործունեություն ծավալելու համար: Ըստ Ուզնաձեի դիրքորոշումը կարող է լինել կարճատև հոգևիճակ, որի սուբյեկտիվ դրսևորումը ուշադրությունն է, կամ էլ կարող է լինել անձի ներքին առանձնահատկություն, որը մշտապես ուղղվածություն է հաղորդում նրա գործունեությանը:
Սոցիալական դիրքորոշում հասկացությունը ներմուծել են սոցիոլոգներ Ու. Թոմասն ու Ֆ. Զնանեցկիս 1918թ. հրատարակված, Լեհ գյուղացին ևրոպայում և Ամերիկայումե աշխատության մեջ, և հետագայում էլ իր տեղը գրավեց ոչ միայն սոցիոլոգիայի, այլև սոցիալական հոգեբանության մեջ: Ըստ Ու. Թռմասի ե Ֆ. Զնանեցկու` սոցիալական դիրքորոշումը որոշակի սոցիալական օբյեկտի` մարդու, խմբի, հասարակության արժեքավորության և նշանակության ընդունումն ու ապրումն է: Սակայն աստիճանաբար դիրքորոշումների կառուցվածքային դրսևորումների ուսումնասիրությանը զուգընթաց Օլպորտը վերամշակեց այդ սահմանումը և այդպիսով սոցիալական դիրքորոշումը դա պատկերացումների և զգացմունքների հարաբերականորեն կայուն համակարգ է, որն ուղղված է դեպի որոշակի ձևով մտածելու, ընկալելու և գործելու ներքին պատրաստականության: Այսինքն` մարդը իր կենսափորձի վրա հիմնվելով և իր ներքին պրիզմայով անցկացնելով` դրսևորում է որոշակի վարք: