Թեմա - Սոցիալական գաղափարախոսություն. համառոտ տեսություն

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1400 դրամ

Առարկա - Սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք

Էջեր - 7

Գրականության ցանկ
1. Энгельс Ф. Письмо Ф.Мерингу // Маркс К., Энгельс Ф. Собр.соч. в 50-ти томах. М.1955 - 1981. Т. 39.
2. Мангейм К. Идеология и утопия // Мангейм К. Диагноз нашего времени. М.1994.

Հատված

«Գաղափարախոսություն» եզրույթի գիտական իմաստավորումը ժամանակակից քաղաքագիտության մեջ լուրջ տարաձայնությունների տեղիք է տալիս: Ներկա ժամանակներում այն ստացել է մի շարք բնութագրություններ և օգտագործվում է տարբեր սոցիալական երևույթների մատնանշման համար: Օտարալեզու գրականության մեջ այս տերմինը հայտնի է որպես «ideology» կամ «идеология»: Նման արտահայտությունները կապված են հունարեն երկու բառերի հետ՝ idea և logos: Դրանցից առաջինը՝ idea-ն, նշանակում է միտք, հասկացություն կամ իմաստ: Երկրորդը՝ logos-ը, անտիկ փիլիսոփայության մեջ նշանակում էր խոսք, արտահայտություն կամ համընդհանուր օրենք: Ժամանակի ընթացքում «logos» բառը ձեռք բերեց «գիտություն» իմաստը և ձևափոխված կերպով /logia/ հաճախ օգտագործվում էր այս կամ այն գիտական ճյուղի անվանման համար:
Գաղափարախոսական ֆենոմենի բազմաբովանդակությունն ու բազմաշերտությունը հետազոտողներին ստիպում է տարբեր կողմերից մոտենալ այդ երևույթի ուսումնասիրությանը: Յուրաքանչյուր նման դեպքում որպես ելակետային առանձնացվում է գաղափարախոսության որևիցե կողմ կամ հատկանիշ: Առավել արդյունավետ են այդ ֆենոմենի բովանդակությանն ու սոցիալական կեցությանն անդրադառցող մոտեցումները:
Գաղափարական համակարգերի վրա իր ազդեցությունն է ունենում սոցիալական միջավայրը: Սակայն բացահայտելով գաղափարախոսական սկզբունքների նման պատճառահետևանքային կապը հետազոտողները տարբեր եղանակներով են գնահատում սոցիալական դետերմինատների դերը: Այնուամենայնիվ դրանց բոլորին կարելի է դասել «գաղափարախոսության սոցիալական պայմանավորվածության» տեսության կողմնակիցների շարքում: Այդ տեսության հիմնադիրն իրավամբ համարվում է Կարլ Մարքսը /1818–1883/, որի հայտնի դրույթը՝ հասարակական գիտակցության կախվածության մասին հասարակական կեցությունից, ընկել է համաշխարհային քաղաքական մտքի շատ հայտնի ներկայացուցիչների հայացքների հիմքում: Գաղափարների սոցիալական պայմանավորվածությունը Կ. Մարքսը դիտարկում է սոցիալ-տնտեսական հարաբերությունների տեսանկյունից, որոնք բնորոշում են այս կամ այն հասարակության զարգացման աստիճանը:
«Գերմանական գաղափարախոսություն»/1845–1846/ աշխատությունում, ինչպես նաև ավելի ուշ շրջանում տպագրված աշխատանքներում Կ.Մարքսը Ֆ.Էնգելսի հետ համատեղ օգտագործել է խեղաթյուրված գիտակցության բնութագրման համար:

Պատվիրել այս աշխատանքը