Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1400 դրամ
Առարկա - Սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք
Էջեր - 7
Զինված ուժերը ժողովրդավարական պետության և հասարակության բաղկացուցիչ մասն են։ Զինված ուժերը, իրականացնելով իրենց գործառույթները պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման բնագավառում, հանգուցային դեր ունեն անվտանգության այնպիսի միջավայր ստեղծելու գործում, որը հնարավորություն է տալիս մեզ օգտվելու այն անօտարելի իրավունքներից և ազատություններից, որոնցով բոլորս օժտված ենք մարդ էակ լինելու շնորհիվ։ Որպես պետական ապարատի ներկայացուցիչներ` զինծառայողները պարտավոր են իրենց պարտականություններն իրականացնելու ընթացքում հարգել մարդու իրավունքները և պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Սակայն այս ամենն ապահովելու համար առաջին հերթին զինծառայողն ինքը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի, իսկ դրա համար բավական լուրջ աշխատանք է հարկավոր տանել: Մեր օրերում ռազմական հոգեբանության առջև ծառացած խնդիրները չեն սահմանափակվում միայն զինված ուժերով, այլ վերաբերում են նաև ողջ հասարակությանը։ Ռազմական սոցիալ-հոգեբանական գերխնդիրն է մեկ ազգ, մեկ հայրենիք գաղափարով ամրապնդել հայության ազգային ինքնագիտակցությունը և ինքնապաշտպանական ներուժը։
Զինվորական կոլեկտիվը կազմակերպված, համեմատաբար ամփոփ սոցիալական խումբ է, որը կազմվել է նպատակների, ղեկավարության և համատեղ գործունեության միասնականության հիման վրա զինվորական ծառայության խնդիրների կատարման համար, անձնակազմը տարբեր է նշանակությամբ ու զինվորական կազմավորումների թվակազմով, տարբերվում է կարգավիճակի բարձր արժեքավորմամբ և պատասխանատվությամբ, պետության կենսական կարևոր շահերի պաշտպանության հետ անմիջականորեն կապվածությամբ, գործունեության բազմապրոֆիլ բնույթով, կոլեկտիվի անդամների փոխօգնությամբ և համախմբվածությամբ, կառավարման վառ արտահայտված կենտրոնացմամբ, ոչ միայն ծառայության, այլ նաև մարտիկների հանգստի և կենցաղի մանրամասն կանոնակարգմամբ, համալրման հատուկ եղանակով։ Սակայն այս ամենի պաշտպանության և ապահովման համար անհրաժեշտ է սոցիալական աշխատանք տանել զինվորական կոլեկտիվի հետ: