Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1200 դրամ
Առարկա - Սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք
Էջեր - 6
Վերջին տասնամյակներում աշխարհում նկատվում է բնածին ֆիզիկական շեղումներով, մտավոր արատներով, քրոնիկ հիվանդություններով ծնված երեխաների աճի միտում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կարծիքով հաջորդ հազարամյակի սկզբին հաշմանդամ երեխաների թիվը կհասնի տասնյակ միլիոնների: Հասարակության զարգացման ներկա փուլում սահմանափակ կարողություններով երեխաների ծնողների հաճախությունը կարող է աճել, բայց կարող է նաև կայուն հետադարձ միտում ձեռք բերել: Այսպիսով խնդրի առկայության պայմաններում, փաստորեն, ոչ միայն հիվանդ երեխաների, այլև նրանց ընտանիքների անդամների հետ տարվող աշխատանքներին նվիրված անհրաժեշտ հրապարակումներ գոյություն չունեն: Դրանք ներկայումս խիստ անհրաժեշտ են, քանի որ հաշմանդամ երեխաներին օգնության իրականացման հիմնական ծանրությունը կենտրոնանում է ընտանիքում, որն իր հերթին փորձում է մոբիլիզացնել առկա ռեսուրսներն կամ անորոշության, մշփոթմունքի մեջ է հայտնվուն, չկարողանալով ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Իրազեկվածության բարձրացումն ու մասնագիտական սատարումը կնպաստի հասարակության մեջ այդ ընտանիքների սոցիալական դերի բարձրացմանը: Մյուս կողմից, հասարակությունը հաշմանդամ երեխաներ խնամող ընտանիքներին պետք է արժանացնի հատուկ ուշադրության, հատկապես այն ընտանիքներին, որոնք այդ ուշադրության խիստ կարիքն ունեն: Դրա արտացոլումն է վերաբերմունքի փոփոխությունը, ինչպես նաև` «հաշմանդամություն» տերմինի փոխարինումը նորերով, սկզբում «սահմանափակ կարողություններով երեխաներ», իսկ այժմ «ուսուցման հիմնախնդիրներով երեխաներ կամ կրթական յուրահատկություններ ունեցող երեխաներ»:
Մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ մեկուսացվում են հասարակությունից և շատերի համար համարվում երկրորդական մարդիկ: Մեր հասարակության մեջ չկա մտավոր հաշմանդամ երեխաներին որպես նորմալ երեխա ընդունելու մշակույթ, ինչն էլ խանգարում է վերջիններիս ինտեգրմանը հասարակության մեջ, հետևաբար՝ նաև նրանց նորմալ զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
ՀՀ-ում մինչև 2000-ական թվականները մտավոր հաշմանդամ երեխաները կրթության հնարավորություն ստանում էին միայն մայրաքաղաքում, քանի որ մարզերի դպրոցներն ու կրթական հաստատությունները չէին համապատասխանում ներառական կրթությանը: Չենք կարող միանշանակ ասել, որ այսօր այդ խնդիրն ամբողջությամբ լուծված է, բայց որոշ մարզերում արդեն առկա են ներառական կրթություն ունեցող դպրոցներ, որտեղ նորմալ զարգացում ունեցող երեխաների հետ սովորում են նաև մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաները:
Այս երեխաների անձի զարգացման համար պայմանների բացակայությունը հաճախ պատճառ է դառնում, որպեսզի նրանց ծնողները մեկուսացնեն իրենց երեխաներին և շրջապատեն միայն իրենց հոգատարությամբ:
Պատկերը մի փոքր փոխվել է 2000-ական թվականներին, երբ ՀՀ տարածքում գործող հասարակական կազմակերպությունները սկսել են ուշադրություն դարձնել նաև վերոհիշյալ խնդրին: