Թեմա - Ո՞րն է շահառուի բնավորության բացահայտման կարևորությունը սոցիալական աշխատողի համար

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 400 դրամ

Առարկա - Սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք

Էջեր - 2

Հատված

Սոցիալական աշխատողը շահառուի հետ աշխատելիս հաճախ հանդիպում է դժվարությունների, որոնք կապված են վերջինիս բնավորության հետ: Քանի որ սոցիալական աշխատանքն իր էությամբ հիմնված է հարաբերությունների հաստատման վրա, ապա շատ կարևոր է այդ բնագավառում սոցիալական աշխատողի մասնագիտական աճը: Յուրաքանչյուր ոք, ով երկար տարիներ աշխատում է սոցիալական տարբեր խմբերի հետ, յուրացնում է տվյալ խմբին բնորոշ տարիքային, սեռական առանձնահատկությունները, բացահայտում է մարդու խառնվածքը և վարքի ձևերի մեջ տեսնում է վերջինիս բնավորության գծերը:
Սոցիալական թերապիայի օգտակարության տեսանկյունից կարևոր դեր են խաղում սոցաշխատողի և հաճախորդի հաղորդակցման վերբալ և ոչ վերբալ միջոցները:
Սոցիալական աշխատողը բացահայտում է հաճախորդի խնդիրների սոցիալական էությունն ու բնույթը, տալիս է սոցիալական միջավայրում վերջինիս տեղի ու դերի գնահատականը: Նա վերահսկում է շահառուի վարքը, բացահայտում վարքի շեղումներն ու տալիս դրա լուծման ուղիները: Այդ առումով շատ կարևոր է շահառուի բնավորությանը ծանոթ լինելը:
Սոցիալական աշխատողը, ծանոթանալով հաճախորդի խնդիրներին, հնարավորություն է տալիս վերջինիս՝
• Ինքնաարտահայտվել,
• Դուրս գալ ստեղծված իրավիճակից,
• Ապրել դժվարությունների ու ցավի հետ,
• Քայլեր ձեռնարկել ստեղծված դրությունից դուրս գալու համար:
Սոցիալական աշխատողը պետք է օգնի հաճախորդին անձամբ որոշում կայացնել՝ առանց կախվածություն առաջացնելու: Ուսումնասիրելով հաճախորդների բնավորության գծերը՝ նա կազմում է վերջինիս հոգեբանական կայունության գնահատականը, ինչն էլ օգնում է հետագա աշխատանքն ուղղորդել հաճախորդի խնդիրների լուծման ճիշտ ուղիների ընտրությունը:
Ինքնաարտահայտվել կարողանում են ոչ բոլոր հաճախորդները, քանի որ նրանց մեծ մասը պարզապես չի վստահում սոցիալական աշխատողին և պարփակվում է ինքն իր մեջ: Այստեղ կարևոր է փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծումը, որը հնարավորություն կտա հաճախորդին ազատվել կաշկանդվածությունից և խոսել:

Պատվիրել այս աշխատանքը