Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1000 դրամ
Առարկա - Սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք
Էջեր - 5
Մարգինալությունը սոցիալական հասկացություն է, որը նշանակում է միջանկյալություն, մարդու սահմանային հոգևիճակ որոշ սոցիալական խմբերի կամ վիճակների միջև, ինչը զգալի հետք է թողում մարդու հոգեկանի վրա: Այս հասկացությունը հայտնվեց ամերիկյան սոցիոլոգիայում 1920-ականներին՝ միգրանտների դեզադապտացիայի երևույթը բնութագրելու համար:
Բախվող արժեքների բազմաքանակությունը, անորոշությունը և վարքի հնարավոր ընտրության հետ կապված խնդիրները հանգեցնում են սոցիալական ու հոգեբանական շեղումների: Անցումային հասարակության սոցիալ-հոգեբանական, հիվանդություններիցե են դառնում անորոշությունը, անվստահությունը, տագնապն ու վախը: Տիրապետող է դառնում սոցիալ-հոգեբանական անբավարարվածության զգացումը: Հոռետեսական տրամադրություններ, պատվասիրության անկում, անվստահություն վաղվա օրվա նկատմամբ, սպասումների չիրականացում, զրկվածություն, սթրեսներ ու կոնֆլիկտներ, մերժողական վերաբերմունք ցանկացած գաղափարի հանդեպ, վերակողմնորոշում դեպի արկածախնդրական և օգտապաշտական գործունեությունը - ահա անցումային հասարակության սոցիալ-հոգեբանական պատկերի ոչ լրիվ բնութագիրը: Այսպիսի պայմաններում արագորեն ընթանում է հասարակության գրեթե բոլոր ոլորտների մարգինալացման գործընթացը: Դրա առանձնահատկությունն այն է, որ մարգինալ խմբերը գործում են ոչ թե սոցիալական գործունեության ծայրամասերում, այլ ամենուր՝ ընդգրկելով կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Եթե կայուն հասարակություններում մարգինալացման երևույթները վերահսկվում են, ինչ-որ տեղ նույնիսկ կարգավորվում են, ապա արագընթաց փոխակերպումների մեջ գտնվող անցումային հասարակություններում մարգինալացման գործընթացներն ունենում են տարերային, անկանխատեսելի ու անվերահսկելի բնույթ: