Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1200 դրամ
Առարկա - Սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք
Էջեր - 6
Սոցիոլոգիան հասարակության կայացման ու զարգացման օրինաչափությունների և դրա գործառնության առանձնահատկությունների մասին գիտություն է: Սոցիոլոգիայի որպես առանձին գիտության կայացումը կապում են 19-րդ դարում ևրոպայում տեղի ունեցող սոցիալտնտեսական ու քաղաքական փոփոխությունների հետ, չնայած որ սոցիոլոգիական մտքի դրսևորումներ կարելի էր տեսնել անգամ անտիկ մտածողների աշխատանքներում:
Սոցիոլոգիան որպես առանձին գիտություն առաջ եկավ պատասխանելու Թ. Հոբսի առաջ քաշված հարցին` ինչպես է հնարավոր հասարակությունը դրա հետ մեկ տեղ լուծելու այդ ժամանակվա հասարակություններում ծագած սոցիալական խնդիրենրը: Այս հարցին պատասխան տալու համար առաջ եկան մի շարք տեսություններ, որոնք հետագայում համարվեցին դասական սոցիոլոգիական տեսություններ` յուրահատուկ պատասխան տալով Հոբսի կողմից առաջ քաշված հարցին: Այդ տեսությունների շարքին են դասվում «Ֆունկցիոնալիզմի տեսությունը» (նշանավոր ներկայացուցիչներ` Ռադկլիֆֆ-Բրաուն, Բ. Մալինովսկի, Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Թ. Պարսոնս, Ռ.Մերտոն), «Կոնֆլիկտի տեսություն» (ներկայացուցիչներ` Ռ.Դարենդորֆ, Գ. Զիմմել, Լ. Կոզեր, Կ. Մարքս), «Սիմվոլիկ ինտերակցիոնիզմը» (ներկայացուցիչ` Ջ. Հ. Միդ), «Փոխանակաման տեսությունը» (ներկայացուցիչներ`Ջ. Հոմանս, Պ. Բլաու), «Էթնոմեթոդաբանությունը» (ներկայացուցիչ`Հ. Հարֆինկել):
Տարանջատում են սոցիոլոգիական ուսումնասիրության երկու մակարդակ`միկրո և մակրո:
Միկրո մակարդակի սոցիոլոգիական ուսումնասիրությունները կենտրոնանում են անհատական փոխազդեցությունների և այն իմաստների, արժեքների ու մոտիվների ուսումնասիրության վրա, որոնք ձևավորում են այդ փոխազդևությունները: Այս պարագայում համարվում է, որ հասարակության ուսումնասիրությունը հնրավոր է իրականացնել դրա ամենատարրական մասնիկների` անհատական փոխազդեցությունների, ուսումնասիրության միջոցով: Մակրոմակարդակի ուսումնասիրությունները դիտարկում են հասարակության տարբեր մասերի փոխազդեցությունները, օրինակ` սոցիալական կառուցվածքների, սոցիալական ինստիտուտների և այլն: Այս տեսանկյան համաձայն հասարակության ուսումնասիրությունը հնարավոր է իրականացնել հենց նման կառուցվածքների ուսումնասիրության միջոցով: