Թեմա - Քաղաքական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը և կիրառման կարգ

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1400 դրամ

Առարկա - Քրեական իրավունք

Էջեր - 7

Գրականության ցանկ
1. «Քաղաքացիական և քաղաքական իրա¬վունքների մասին» միջազգային դաշնագիր, ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1966 թ.:
2. Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենք, ընդունվել է՝ 04.12.2001, ՀՀՊՏ 2002.01.09/1(176) Հոդ. 1:
3. Ծառայողական քննություն անցկացնելու կարգ, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ծառայության խորհուրդ, 22.11.2002, N 124-Ն:
4. ՀՀ Սահմանադրական իրավունք, Ն. Այզվազյան, Երևան, ԵՊՀ, 2008, էջ 300:
5. Государственная служба в зарубежных странах. Сборник обзоров законодательства. М., 1996, էջ 89:
6. Конституции зарубежных государств. Под ред. Жидкова, М., 2000, էջ 38:
7. Комментарии к Федеральным законам о государственной службе зарубежных стран, М. 2000, էջ 78:

Հատված

Պետության կառա¬վարմանը քաղաքացու մասնակցությանը ապահովվում է մի շարք իրա-վունքների միջոցով, որոնք նախատեսված են Սահմանադրության այլ հոդվածներով: Դրանք են՝ ա) ընտրվելու և ընտրելու իրավունքը, բ) պե¬տական ծառայության հավասար հնարավորության իրավունքը, գ) արդարադատության իրականացմանը մասնակցելու իրավունքը: Պետական ծառայության համար հավասար հնարավորության իրավունքը վերաբերում է քաղաքացու՝ պետության կառավարման գոր¬ծերին անմիջապես մասնակցելու ոլորտին: 1966 թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված, Քաղաքացիական և քաղաքական իրա¬վունքների մասինե միջազգային դաշնագրի 25 հոդվածը հռչակում է՝ «Յուրաքանչյուր քաղաքացի առանց որևէ խտրականության և առանց անհիմն սահմանափակումների պետք է իրավունք և հնարավորության ունենա իր երկրում հավասարության ընդհանուր պայմաններով մտնել պ¬ետական ծառայության»: Դաշնագրի այդ նորմին համապատասխան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամրագրել է պե¬տության կառավարմանը քաղաքացիների անմիջական մասնակցությանն իրավունքը: Պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ըստ պետության գործունեության ոլորտների: Այդ առումով առանձնակի կարևորություն ունի 2001 թ. դեկտեմբերի 27-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը: ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.
ա) նախազգուշացում.
բ) նկատողություն.
գ) խիստ նկատողություն.
դ) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի իջեցում.
ե) զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ.
զ) քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում՝ մեկ աստիճանով:

Պատվիրել այս աշխատանքը