Տեսակ - Ռեֆերատ
Գին - 2400 դրամ
Առարկա - Քաղաքագիտություն
Էջեր - 12
2. Գագիկ Քեռյան «Քաղաքական կուսակցությունների տիպաբանությունը», Երևան,2002թ.:
3. Քաղաքագիտություն, Երևան. 2006թ.
4. Վանեսյան Ռ.Հ. Քաղաքական կուսակցություններ «Քաղաքագիտության ներածություն» գրքում, խմբ. Ի.Ս. Բալյան, Երևան, «Մխիթար Գոշ» հրատ., 1996թ.
Քաղաքական կուսակցությունները պայմանավորում են պետության հասարակության քաղաքական և մյուս ինստիտուտների գործունեությունը: Հայաստանում այսօր գոյություն ունեն մի քանի տասնյակ քաղաքական կուսակցություններ:
Ժամանակակից հասարակության քաղաքական համակարգի անբաժան մասն են կազմում քաղաքական կուսակցությունները, որը միավորում է ընդհանուր սոցիալ-դասակարգային, քաղաքական, տնտեսական, կուլտուր-ազգային շահերով և իդեալներով կապված մարդկանց: Կուսակցությունը, դա քաղաքական հասարակական կազմակերպություն է, որը պայքարում է իշխանության կամ իշխանության կայացման համար:
Քաղաքական կուսակցությունը սոցիալական խմբի առավել ակտիվ, գիտակից և կազմակերպված մասն է: Կուսակցությունները հասարակական կյանքում կատարում են լիդերների առաջադրման, նոր անդամների հավաքագրման, հասարակության վրա ազդեցության միջոցների մշակման, գլխավոր նպատակների որոշման, հասարակական կարծիքի ձևավորման և այլ ֆունկցիաներ:
Քաղաքական կուսակցությունները միջանկյալ օղակ են պետության և հասարակության միջև, թույլ չեն տալիս նրանց անմիջապես հաղորդակցվել միմյանց հետ: Քաղաքացուն օգնում է ճիշտ գիտակցել առկա հասարակական և քաղաքական կարգերը, ուրիշներին հարգելով` պաշտպանել սեփական շահերը, կոլեկտիվ լուծել ընդհանուր հիմնահարցերը: