Թեմա - Քաղաքական կոալիցիա

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 2200 դրամ

Առարկա - Քաղաքագիտություն

Էջեր - 11

Գրականության ցանկ
1. Է. Օրդուխանյան, Հ. Սուքիասյան, Քաղաքագիտություն, Եր., 2016
2. Kant I., Practical Philosophy, Cambridge University Press, 1999
3. Ледяев В. Власть: Концептуальный анализ. М., 2001

Հատված

Հասարակության մեջ ինչ-ինչ գործընթացներով ձևավորվում են որոշակի համոզմունքներ, որոնք ձեռնտու են իշխող խավի ներկայացուցիչներին: Ենթարկվող խավը թեև թվապես գերազանցում է իշխողներին և ֆիզիկապես շատ ավելի զորեղ է, այնուհանդերձ ենթարկվում է, որովհետև հավատում է, որ իրերի դրվածքը տվյալ հասարակության մեջ արդար է կամ պարզապես ձեռնտու է իրեն:
Այս պատասխաններն ընդունելու դեպքում դժվարանում է (անհնար է դառնում) իշխանության բարոյական հիմնավորումը: Ո՛չ բռնությունը և ո՛չ էլ մանիպուլյացիան բարոյական չեն, և հետևաբար այս ռեսուրսների վրա հիմնված իշխանությունը օրինական չէ և պետք է վերացվի:
Վերոհիշյալ հարցին մեկ այլ պատասխան է տալիս հասարակական կոալիցիայի (դաշինքի) տեսությունը: Դաշինքի միջոցով հաճախ մեկնաբանում են և՛ հասարակության ծագումը, և՛ իշխանությանը ենթարկվելու բարոյական հիմքերը: Հասարակական դաշինքի տեսությունները միմյանցից տարբերվում են: Թ. Հոբսի և Ջ. Լոկի կարծիքով, մարդիկ պետություն են հաստատում (և հետևաբար քաղաքական իշխանություն են ստեղծում) հանուն իրենց ինքնապահպանման և բարեկեցության: Ըստ այս տեսության՝ հասարակության անդամները փոխադարձ համաձայնությամբ են ձևավորում քաղաքական միություն: Եվ քանի որ համաձայնությամբ են միությունը ձևավորում, ըստ Թ. Հոբսի, նրանք այլևս բողոքելու հիմք չունեն: Ինչ վերաբերում է Ջ. Լոկին, ապա, նրա կարծիքով, քաղաքական համայնքում մարդիկ ոչ թե ենթարկվում են փոքրամասնության որոշումներին, այլ համաձայնում են ենթարկվել մեծա-մասնությանը և ըստ էության՝ մասնակցում են իշխանությանը:

Պատվիրել այս աշխատանքը