Տեսակ - Ռեֆերատ
Առարկա - Քաղաքագիտություն
2. Юнг К. Г. Юнг К. Г. Юнг К. Г., Об архетипах коллективного бессознательного.В. Сб.: Юнг К. Г. Божественный ребенок: Аналитическая психология и воспитание. М., 1997, стр. 248-290.
3. Сутор Б. Малая политическая этика // Политическая и экономическая этика / Пер. с нем. М., 2001
4. Винер Н. Человек управляющий: человеческое использование человеческих существ. М., 2001:
5. Дойч К. Нервы управления. Модель политической коммуникации. М., 1993
6. «Модели СМК: модель Шенона-Уивера» // [www.http://vocabulary.ru/dictionary/ 1095/word/modeli-smk-model-shenona-uivera]:
7. Сутор Б. Малая политическая этика // Политическая и экономическая этика / Пер. с нем. М., 2001
Խորհրդանիշը կամ նույն ինքը սիմվոլը ընկալման համար մատչելի հասկացություն է, որն ունի մտքի, երևակայության օգնությամբ կռահվող իմաստային ներքին աշխարհ, որը շատ ավելի ծավալային է, քան այն բառի իմաստը, որով արտահայտված է խորհրդանիշը: ‹‹Հաղորդակցումն ու երկխոսությունն աառանձնահատուկ լեզվական կառուցվածք է` բաղկացած արտաքին և ներքին մակարդակներից, գրում է Հ. Էդոյանը, որոնցից առաջինին համապատասխանում է պատկերը (արտաքին աշխարհի արտացոլումը), երկրորդին` սիմվոլը, որ գործում է կառուցվածքի մեջ և նշանակում նրա իմաստային ներքին աշխարհը (կառուցվածքի ներքին տարրերի հարաբերությունների համակարգը):
Կ. Յունգը խորհրդանիշների երեք խումբ է առանձնացնում` անհատական, համամարդկային, ազգային: Յուրաքանչյուր անհատի հոգեկանի շրջանակներում գործող խորհրդանիշները համարվում են անհատական: Դրանք իրենց արտահայտությունն են գտնում անհատի երազներում, ցանկություններում, նաև արվեստի ոլորտում և այլուր: Համամարդկային խորհրդանիշները` Յունգի բնորոշմամբ արխետիպերը, մարդկային հիշողության մեջ մնայուն տեղ ունեցող պատկերներ են` լեռ, ծով, կրակ, մայր և այլն: Այդ արխետիպերը, ըստ Յունգի, պահպանվում են ‹‹կոլեկտիվ անգիտակցականի›› ոլորտում, հենց դրանով էլ պայմանավորված է նրանց կայուն բնույթը: ‹‹Յուրաքանչյուր ազգային սիմվոլ իրենից ներկայացնում է ազգի հոգեբանական կերտվածքի մի մասի խտացումը, գրում է հոգեբան Ա. Նալչաջյանը: Սիմվոլների համակարգը կարծես իրենից ներկայացնում է ազգային հոգեկանի, հատկապես բնավորության, ծածկագր ծածկագրման (կոդավորման) համակարգ….››: Այդ իսկ պատճառով խորհրդանշական կերպավորումն առավել հարազատ է բանահյուսությանը, որտեղ գեղարվեստական պատկերը միշտ էլ հավաստի, ստույգ մեկնաբանություն ունի: Բոլոր դեպքերում խորհրդանիշն ամփոփում է հսկայական խտացված հոգեբանական տեղեկություն, որը հարմար է գործածության համար թե՛ իր սեղմ պատկերային կաղապարի շնորհիվ, թե՛ գեղագիտական արժեքի տեսակետից: