Թեմա - Պետական իշխանության մարմինը

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1600 դրամ

Առարկա - Քաղաքագիտություն

Էջեր - 8

Գրականության ցանկ
1. Ներսեսյանց Վ. Ս.: Իրավունքի և պետության տեսություն, Երևան, «Նաիրի», 2001,
2. Խրոպանյուկ Վ. Ն.: Պետության և իրավունքի տեսություն: Երևան, 1997թ., էջ 161:
3. Общая теория права и государства, Под. ред. профессора В. В. Лазарева, М., Юристъ, 2005,

Հատված

Ցանկացած պետական իշխանություն դրսևորվում է այս կամ այն կազմակերպչական ձևերով: Վերջիններիս ամբողջությունն էլ հենց կազմում է պետական իշխանության մեխանիզմը: Պետության իշխանության ինստիտուցիոնալ իրականացնողը պետական ապարատն է, որն իր մեջ ներառում է պետական իշխանության մարմինների ամբողջությունը, այն մարդկանց համախումբը, որոնց կարելի է անվանել պետական պաշտոնյաներ կամ ծառայողներ, և որոնք իրականացնում են մասնագիտական, պրոֆեսիոնալ գործունեություն` պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման նպատակով:
Պետական իշխանությունն իրականացվում է նաև անմիջական ժողովրդավարության ձևերով /հանրաքվե, ընտրություններ և այլն/, այսինքն, հասարակության անմիջական մասնակցությամբ:
Մարդկային հանրույթի զարգացման տարբեր ժամանակաշրջաններում պետության մեխանիզմն ունեցել է ոչ միարժեք կառուցվածք և գործառույթներ: Պատմական զարգացման գործընթացում հասարակությունը ստեղծել է այնպիսի պետական մարմիններ, որոնք ապահովում են նրա բնականոն կենսագործունեությունը: Թեպետ տարբեր պատմական տիպի պետություններին բնորոշ են թերություններ ունեցող պետական մեխանիզմներ, սակայն հնարավոր է գիտական վերլուծության ճանապարհով առանձնացնել նրա առավել ընդհանուր և էական հատկանիշները, որոնք բնորոշ են անցյալի և ներկայի` պետությունների ճնշող մեծամասնությանը:
Պետական իշխանության մեխանիզմում իրենց նշանակալից դերակատարումն ունեն պետական մարմինները: Վերջիններիիս ձևավորման անհրաժեշտությունը բխում է պետության իշխանության պատշաճ իրականացման պահանջից: Պետական մարմինների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նրանք տիրապետում են այնպիսի միջոցների և հնարավորությունների, որոնք չունեն այլ կազմակերպություններ, ոչ պետական մարմիններ: Խոսքը պետական-իշխանական իրավասությունների մասին է:
Պետական մարմինը, հիմնարկը, պաշտոնատար անձը ինստիտուցիոնալ իշխանական առումով պետական իշխանական իրավազորությունների որոշակի իրավասությամբ օժտված պետական իշխանության մեխանիզմի /ապարատի/ կառուցվածքային մասն է:
Պետության մեխանիզմը կազմող բոլոր պետական մարմինները, հիմնարկները, պաշտոնները և այլն, կազմավորվում ու գործում են սահմանված իրավական կարգով: Դրանց պետական-իշխանական իրավազորությունները, այդ իրավազորությունների իրականացման կարգը, ձևերը և ընթացակարգերը սահմանվում ու կարգավորվում են օրենքներով և այլ նորմատիվ-իրավական ակտերով:
Պետական մարմինների համակարգը կառուցվում է ստորադաս մարմինների` վերադասներին ենթակայության աստիճանական սկզբունքով: Դա պայմանավորված է պետության ինքնիշխան իշխանությունը տարբեր պետական մարմինների համադաս իրավազորությունների տեսքով արտահայտելու անհրաժեշտությամբ, որոնք գլխավորվում են ինքնիշխան պետական իրավազորություններով օժտված բարձրագույն մարմինների կողմից:

Պատվիրել այս աշխատանքը