Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1400 դրամ
Առարկա - Քաղաքագիտություն
Էջեր - 7
Վերջին շրջանում արդիական է դարձել ու ակտիվորեն շրջանառվում է ԲՈՒՀ-երից տարկետման իրավունքը վերացնելու և 18 տարեկանների համար զինվորական ծառայությունը պարտադիր դարձնելու գաղափարը: Այս գաղափարը նոր չէ, նախկինում էլ շրջանառվել է, սակայն հիմա արդեն կառավարությունը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:
Վերջին շրջանում խորհրդարանում պատգամավորները փորձում էին գտնել հետևյալ հարցի պատասխանը՝ ծառայե՞լ՝ հանուն երկրի անվտանգության, թե՞ չծառայել՝ հանուն գիտության:
Վերջերս Խորհրդարանում քննարկվեց օրենքի նախագիծ, որով ժամկետային զինվորական ծառայությունը պարտադիր պետք է դառնա բոլոր 18 տարեկանների համար: Տարկետման իրավունքից ուսանողները կարող են օգտվել միայն բացառիկ դեպքերում:
«Կան որոշակի մասնագիտություններ, դրանք հատկապես այն բնագիտական մասնագիտություններն են, որոնց պոտենցիալն ուղղվում է դեպի ռազմաարդյունաբերությունը: Բացառությամբ որոշակի դեպքերի՝ մենք այդ լուծումը տալու ենք», - ասում է պաշտպանության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Զինապարտության» ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքները փոփոխելու և տարկետումը հանելու առաջարկով մոտ 1 տարի առաջ հանդես էին եկել «Ժառանգության» պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը: Կառավարությունը նախագծին դրական եզրակացություն չտվեց, բայց նաև չմերժեց. առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել մինչև 1 տարով: