Թեմա - Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների համեմատություն

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 2200 դրամ

Առարկա - Քաղաքագիտություն

Էջեր - 11

Գրականության ցանկ
1. Welcome to Gov.UK. https: //www.gov.uk/
2. Broadcasting Politics in Japan: NHK and Television News
3. Ellis S. Krauss, Cornell University Press, 2013
4. Media and Politics in Japan
5. Susan J. Pharr and Ellis S. Kraus (Eds.), University of Hawai՚i Press
6. The Parliament Acts – UK Parliament. Parliament.uk (21 April 2010). Retrieved on 12 October 2011.
7. Life in the UK Test: Handbook 2017: Everything You Need to Study for the British Citizenship Test, October 2016

Հատված

Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհի ամենահին և խորը քաղաքական ավանդույթներ ունեցող արևմտյան ժողովրդավարություններից մեկն է: Մեծ Բրիտանիան Սահմանադրական միապետություն է՝ Պառլամենտական կառավարման ձևով: Ունենալով կառավարման հնագույն ավանդույթներ՝ Մեծ Բրիտանիային տարբեր ժամանակահատվածներում միշտ հաջողվել է ունենալ հզոր կայսրություններ ու թագավորություններ:
Ունիտար պետությունները, որպես կանոն, ձևավոր- վում են մոնոէթնիկ տարածքների վրա։ Ունիտար պետություններում գոր- ծում է մեկ սահմանադրություն, միասնական օրենսդրություն, միասնա- կան օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների մարմիններ։ Ունիտար պետությունները տարանջատվում են՝
• կենտրոնացված
• ապակենտրոնացված պետություններ
Մեծ Բրիտանիան բաղկացած է չորս երկրներից՝ Անգլիա (England), Հյուսիսային Իռլանդիա (Northern Ireland), Շոտլանդիա (Scotland), Ուելս (Wales): Եղիսաբեթ II թագուհին Միացյալ թագավորության և ևս 15 ան- կախ պետությունների ղեկավարն է ։ Նաև հանդիսանում է Անգլիկանյան եկեղեցու գլուխ, բրիտանական զինված ուժերի գերագույն հրամանա- տար, գնդապետ։ 1953 թ. մայիսի 29-ից առ 1961 թ. մայիսի 31-ը Հարավա- յին Աֆրիկայի թագուհին էր։ Նա պատկանում է Վինձորների դինաստիային: Գահ է բարձրացել 1952 թ. փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թ. հունիսի 2- ին։
Այժմ փորձենք ներկայացնել միապետության էությունը: Միապետն ավելի շատ ձևական, քան քաղաքական բնույթ է կրում Միաց- յալ թագավորությունը Սահմանադրություն որպես միասնական փաստա- թուղթ չունի աշխարհի 3 պետությունների պես՝ Նոր Զելանդիա, Իսրայել, Սան Մարինո: Մեծ Բրիտանիայի Սահմանադրությունը հիմնականում կազմված է տարբեր գրավոր աղբյուրների ժողովածուից՝ ներառյալ կանոնադրություններ, դատական իրավունք, միջազգային պայմանագրեր։ Բրիտանիայի խորհրդարանը կարող է ուղղակի ’’սահմանադրական բարեփոխում’’ անցկացնել՝ ընդունելով հերթական օրենքը և այդպես հնարավո- րություն ունի փոփոխելու կամ վերացնելու Սահմանադրության ցանկացած գրավոր կամ ոչ գրավոր տարր։ Սակայն հարկ է նշել, որ խորհրդարանը չի կարող այնպիսի օրենք ընդունել, որը հաջորդ գումարումը չկա- րողանա փոխել: Խորհրդարանը, որը նստում է Վեսթմինսթերյան պալա- տում, կազմված է 2 պալատից՝ ընտրովի համայնքների պալատից (անգ. House of Commons) և նշանակովի լորդերի պալատից (անգլ.`House of Lords): Ցանկացած ընդունված փաստաթուղթ պետք է թագուհու հավանությանն արժանանա, որպեսզի ընդունվի որպես օրենք։ Ձևականորեն վարչապետը և կառավարությունը նշանակվում են միապետի կողմից, սա- կայն վարչապետն ինքն է հավաքում իր կաբինետի անդամներին, և ըստ ավանդության՝ թագուհին հավանության է արժանացնում վարչապետի ընտրությունը։Գործադիր իշխանությունն իրականացվում է վարչապետի և կաբինետի կողմից, ովքեր երդվում են Միացյալ Թագավորության Գաղտնի խորհրդի առաջ։ Համայնքների պալատի ընտրությունների համար Միացյալ Թագավորությունը բաժանված է 650 ընտրական շրջանների, որտեղ խորհրդարանի յուրաքանչյուր առանձին անդամ ընտրվում է սովորական մեծամասնությամբ։ Միացյալ Թագավորության հիմնական 3 կուսակցություններն են՝ Պահպանողական, Լեյբորիստական և Լիբերալ դեմոկրատական կուսակցությունները։ Մեծ Բրիտանիայի տնտեսական զարգացումը կախված է պետության ճիշտ կառավարման քաղաքականությունից: Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը: Ֆունտ ստերլինգը համարվում է աշխարհում երրորդ ամենախոշոր պահուստային տարադրամը ամերիկյան դոլարից և եվրոյից հետո։ Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլին գի թողարկման համար:

Պատվիրել այս աշխատանքը