Թեմա - Ճապոնիայի և Գերմանիայի կառավարությունների համեմատություն

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 2200 դրամ

Առարկա - Քաղաքագիտություն

Էջեր - 11

Գրականության ցանկ
1. Broadcasting Politics in Japan: NHK and Television News
2. Ellis S. Krauss, Cornell University Press, 2013
3. Media and Politics in Japan, Japan.com
4. Susan J. Pharr and Ellis S. Kraus (Eds.), University of Hawai՚i Press
5. Federal Republic of Germany. (1967) Act on Political Parties (last amended on 22 December 2004). Berlin: Federal Ministry of Justice.
6. The Federal Chancellor. (2015) Available from: http: //www.bundeskanzlerin.de/ [Accessed February 2015].
7. Piggott, Joan R. The emergence of Japanese kingship. — Stanford University Press, 1997. — P. 143–144.
8. Основные черты германской модели социальной политики
9. Антропов В. Модели социальной защиты в странах ЕС//МЭМО.2005.№ 11.

Հատված

Ճապոնիան սահմանադրական միապետություն է, հիմնական օրենքը 1947թ․ մայիսին ուժի մեջ մտած Սահմանադրությունն է: 1947 թվականի մայիսի 3-ից ի վեր Ճապոնիայի Սահմանադրության մեջ ոչ մի փոփոխություն չի կատարվել: Սահմանադրությունն անվանում են նաև «Պացիֆիստական սահմանադրություն», քանի որ 9-րդ հոդվածն ամրագրում է պատերազմ չսկսելու և ռազմական բախում չնախաձեռնելու դրույթը: Այստեղ իշխանությունը բաժանվում է երեք ճյուղի՝ օրենսդիր, գործադիր և դատական: Օրենսդիր մարմին է հանդիսանում խորհրդարանը, գործադիրը՝ նախարարների կաբինետը և տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ դատականը՝ Գերագույն և մարզային դատարանները: Իշխանության բարձրագույն մարմինը խորհրդարանն է, որի պաշտոնական ղեկավարը Ճապոնիայի կայսրն է, իսկ փաստացի ղեկավարը վարչապետը, ով նաև նախարարների կաբինետի ղեկավարն է:
Ճապոնիան ներկայացուցչական ժողովրդավար երկիր է: Քաղաքացիները մասնակցում են երկրի ղեկավարմանը՝ մասնակցելով քաղաքապետի, տեղական խորհրդի պատգամավորի կամ Խորհրդարանի ընտրություններին: Ընտրելու իրավունք ունեն 20 տարին լրացած՝ Ճապոնիայի քաղաքացիները: Խորհրդարան են կազմում երկու կուսակցություններ՝ Ժողովրդավարական կուսակցությունը և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը:
Սահմանադրության համաձայն կայսրը հանդիսանում է «ճապոնական պետության և ճապոնական ազգի միասնության խորհրդանիշ»: Նա, փաստորեն, չի կարող կառավարել պետությունը: Նա մասնակցում է միայն ծիսական արարողություններին: Ճապոնիայի ներկայիս՝ 125-րդ կայսրը Ակիհիտոն է:
Գերմանիան դաշնային հանրապետություն է: Գերմանիայում ժողովրդավարական կարգերի հաստատման առումով կարևոր նշանակություն ունեցավ Վայմարյան Հանրապետության կայացումը: Գերմանիան, իշխանությունների տարանջատման սկզբունքի իրականացման մոդելի ձևավորման համաձայն, խորհրդարանական հանրապետություն է, դրա մասին է վկայումայն, որ դաշնային կառավարությունը հաշվետու է և քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի ներքին պալատի կամ Բունդեսթագի առջև: Իսկ դաշնային կառավարության աշխատանքը համակարգում է Կանցլերը, որը նաև երկրի հիմնական առաջնորդն է:

Պատվիրել այս աշխատանքը