Թեմա - Կարիբյան ճգնաժամ

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1400 դրամ

Առարկա - Քաղաքագիտություն

Էջեր - 7

Հատված

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ վերաձևվեց աշխարհի քաղաքական քարտեզը, սկսվեց սպառազինության մրցավազք ԱՄՆ-ի գլխավորած Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) և ԽԱՀՄ-ի գլխավորած Վարշավայի պայմանագրի երկրների միջև։ Բացի բուն սպառազինումից, հակամարտող երկրները նաև ձգտում էին «կենսական» և ռազմավարական տարածքներ ձեռք բերել հակառակորդ երկրի սահմանների մոտ՝ դրանք որպես զինվորական հենակետ օգտագործելու նպատակով։ Այս առումով ԽԱՀՄ-ը համարյա ապահովել էր իրեն, քանզի նրան սահմանակից միակ ՆԱՏՕ-ական երկիրը Թարքիան էր։ Ավելի շահեկան էին ԱՄՆ-ի դիրքերը, քանզի նրա սահմանների մոտ չկար սոցիալիստական ճամբարի գեթ մեկ երկիր։
Այս մրցավազքը երբեմն թաքնված բնույթ ուներ, երբեմն էլ վեր էր ածվում բացահայտ հակամարտության, և երկրների գլխին նոր համաշխարհային պատերազմի` միջուկային պատերազմի վտանգ էր կախվում։
Կարիբյան ճգնաժամն, իհարկե, նորագույն պատմության մեջ ամենահայտնին է, երբ երկու գերտերություններ՝ ԱՄՆ-ն և Խորհրդային Միությունը, կանգնած էին միջուկային պատերազմի շեմին, որի պատճառ էր հանդիսացել ԱՄՆ-ի՝ Թուրքիայում հրթիռներ տեղաբաշխելը, որոնք ընդունակ էին միջուկային մարտագլխիկները հասցնել մինչև ԽԱՀՄ արևմտյան մաս։ Ի պատասխան՝ ԽԱՀՄ-ը տեղադրել էր իր հրթիռները Կուբայում, շրջափակելով Միացյալ Նահանգներին, և տապալել հետախուզական ինքնաթիռները։
«Կարիբյան ճգնաժամե պատմական եզրը, որը բնորոշում է չափազանց լարված քաղաքական, դիվանագիտական և պատերազմական հակամարտությունը Խորհրդային Միության և ԱՄՆ-ի միջև 1962 թվականի հոկտեմբերին առաջացել էր Կուբայում գաղտնի զինվորական մասերի և ԽԱՀՄ-ի զինուժի ստորաբաժանումների, տեխնիկայի և զենքերի տեղակայմամբ, ներառյալ՝ միջուկային զենքը։ Ճգնաժամը կարող էր հանգեցնել միջուկային պատերազմի։

Պատվիրել այս աշխատանքը