Թեմա - Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական դիսկուրս

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1400 դրամ

Առարկա - Քաղաքագիտություն

Էջեր - 7

Հատված

Կուսակցությունների ու դաշինքների հետ ներկայացված են նաև նրանց կարգախոսները, քանի որ այս աշխատանքում քննարկելու ենք նաև կուսակցական կարգախոսների թեման:
Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բազմաթիվ քննարկումներ եղան այն մասին, որ պետք չէր ընտրությունները նշանակել Հայաստանի համար պատմական այդ տխուր օրերին: Իսկ նախընտրական քարոզարշավի բովանդակության մեջ մեծ տեղ գտան հայկական բանակին նվիրված և 18-ամյա զինվորների ծառայության ու նրանց առաջնագիծ տանելու հարցերը:
Որպես քաղաքական դիսկուրսի օրինակ՝ վերցրել ենք Երկիր Մեդիա հեռուստաընկերության եթերում Բարձրաձայն հաղորդման ժամանակ խորհրդարանական ընտրությունների նախօրեին տեղի ունեցած քննարկումներից մեկը, որի հիմնական թեման խորհրդարանական ընտրություններում որպես քարոզչություն 18-ամյա զինվորների առաջնագծում ծառայության հարցի քննարկումն էր: Քննարկմանը մասնակցում էին Կոնգրես ՀԺԿ դաշինքի անդամ Վահրամ Քոչարյանը, Ելք դաշինքի անդամ Արարատ Միրզոյանը, ՀՀԿ անդամ Միհրան Հակոբյանը:
Միհրան Հակոբյանը գտնում է, որ խորրդարանական ընտրությունների նախօրեին ՀՀ մտահոգության միակ թեման երկրի անվտանգությունն է, և դա պետք է դիտարկվի որպես առաջնային խնդիր: Թեկնածուն գտնում է, որ չի կարելի բացառել հնարավոր մարտահրավերները թշնամու կողմից և պետք է պատրաստվել դրանց: Հանրապետականի քարոզչական ապարատում շեշտը դրված է անվտանգության վրա, նույնիսկ կարգախոսն ընտրված է՝ այդ նկատառումներից ելնելով: Անվտանգություն և առաջընթաց: Սրանք փոխկապակցված երևույթներ ու հասկացություններ են:

Պատվիրել այս աշխատանքը