Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1400 դրամ
Առարկա - Քաղաքագիտություն
Էջեր - 7
Քսանմեկերորդ դարի սկիզբը աչքի ընկավ մի շարք հակամարտություններով, որոնցից են ռազմական գործողություններն Իրաքում, Լիբիայում, Սիրիայում:
Նշված իրադարձությունները մի շարք հարցերում ունեն ընդհանրություններ՝ քիմիական զենք, միջազգային ահաբեկչություն, ժողովրդավարական հիմնախնդիրներ, տարաբնույթ ներքին հակասություններ (հիմնականում միջկրոնական, միջցեղային) և այլն: Իրադարձությունների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ տեղեկատվական գործողությունները նախապես մտածված և միևնույն նպատակին են միտված եղել: Ռուս հեղինակներ Վ. Վ. Ցիգանովը և Ս. Ն. Բուխարինը գտնում են, որ տեղեկատվական պատերազմների մեխանիզմները կանխատեսելու, պլանավորելու, պաշարներ առանձնացնելու և դրանց իրականացումը խթանելու կանոնների և գործընթացների՝ որոշակի նպատակներ հետապնդող ամբողջություն են: Դրանք հետազոտելու և մշակելու համար օգտագործվում են մոդելներ, որոնցով ձևավորում են տեղեկատվական պատերազմներ վարելու հիմնական կանոնները:
Ընդհանուր և սկզբունքորեն համընկնող մեխանիզմները կիրառվում են տարբեր համակցությամբ, տարբեր ոլորտներում: Գործնականում կիրառվող մոդելների քանակը այդքան էլ մեծ չէ: Ավելին՝ դրանք բոլորը միևնույն բազային մոդելի ձևափոխումներն են:
Ժամանակակից յուրաքանչյուր պատերազմ նախ և առաջ սկսվում է մեդիա դաշտից: Այստեղ ձևավորվում է հասարակական կարծիք, այնուհետև ռազմական միջամտության անհրաժեշտության հարցում միջազգային հանրությանը համոզելու ակտիվ քայլեր են ձեռնարկվում: Այս տեխնոլոգիան կիրառվեց Սիրիայում: Մինչև բուն ռազմական գործողություններին անցնելը նշված երկրներում պարարտ հող նախապատրաստվեց՝ հրահրելով տարաձայնություններ և բախումներ. որոշ օտարերկրյա ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ քաղաքացիական հասարակություն կառուցելու կոչեր հնչեցրին՝ պատճառաբանելով, որ իշխանությունները խախտում են մարդկանց իրավունքները, բացակայում է հանդուրժողականությունը: Հետո բողոքի ալիք բարձրացավ: Տվյալ գործին լծված լրագրողները (որոնց մեջ, ըստ շրջանառվող տեղեկությունների, լրտեսներ կային), վերլուծաբանները սկսեցին շրջանառության մեջ դնել քաղաքացիական հասարակություն «կառուցելու» հրամայականը. սկզբում՝ տեղային և փոքր մասշտաբներով, ապա ընդլայնվելով՝ երևան եկան քաղաքացիական պատերազմին բնորոշ տարրեր: Հենց այս՝ գրեթե նույն ձեռագրով և քայլերով սկսվեցին զարգացումները: