Թեմա - Պրոբացիոն ծառայության համակարգը Շվեցիարիայում

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 2800 դրամ

Առարկա - Քաղաքագիտություն

Էջեր - 14

Գրականության ցանկ
1. Общепринятое в Швейцарии обозначение лиц, находя- щихся под контролем и сопровождением службы пробации.
2. URL: https: //www.konkordate.ch/download/pictures/ e9/67cpeyyi4q7sipd6qm9sgnh8ux3yj0/06.5_standards_bewahrungsdienste_april_2015.pdf (дата обращения: 04.10.2016).
3. URL: http: //www.admin.ch/ch/d/sr/311_0/a96.html (дата обращения: 04.10.2016).
4. Суд может назначить более мягкую принудительную меру уголовно-правового характера вместо предваритель- ного заключения или принудительной изоляции от общества, если она предполагает аналогичную цель (см.: Schweizerische Strafprozessordnung. URL: http: //www.admin.ch/opc/de/ classified-compilation/20052319/index.html (дата обращения: 10.10.2016)).
5. Задачи, стоящие перед службами пробации в Швейца- рии, могут быть различны.

Հատված

Շվեյցարիայում բացակայում է դաշնային քրեա-կատարողական օրենսգիրքը կամ օրենքը: Շվեյցարական քրեական օրենսգիրքը պարունակում է միայն ընդհանուր պատժական դրույթներ: Քրեական պատիժների և քրեա-իրավական բնույթի հարկադրական միջոցների կատարումը գտնվում է կանտոնների (շրջանների) ենթակայության ներքո, և տվյալ բնագավառում նրանք ղեկավարվում են իրենց օրենսդրությամբ:
Շվեյցարիայի քրեա-կատարողական քաղաքականության և պրակտիկայի ոլորտում կողմնորոշիչ են հանդիսանում Եվրոպական պատժական կանոնները և Եվրոպայի Խորհրդի հանձնարարականները:
Ըստ Շվեյցարիայի վիճակագրության Դաշնային գերատեսչության տվյալների, 2012թ., այդ երկրի պատիժների և հարկադիր միջոցների (Strafund Manahmenvollzug) կատարման համակարգում կարելի էր հաշվել 109 պատժիչ հիմնարկություններ: Տեղերի ընդհանուր թիվը կալանավորների համար կազմում էր 6978, ընդ որում, 100 հազ. բնակչին ընկնում էր 87 տեղ:
Բանտերը նախատեսված են նախնական կալանքի, մասնակի ազատազրկման (Halbgefangenschaft) և կարճաժամկետ ազատազրկման (մինչև վեց ամիս) համար: Երկարաժամկետ ազատազրկում իրականացնելու համար Շվեյցարիայում կան մոտավորապես 30 միջին և խոշոր պատժական հաստատություններ: Նրանցից մեծ մասը ունեն 100 - ից պակաս քանակով տեղեր: Միայն չորս հաստատություն կալանավորների համար ունեն ավելի, քան 200 տեղ:
2012 թ. Շվեյցարիայում պահում էին 6599 կալանավոր, որը կազմում է ունեցած տեղերի ընդհանուր թվի 94.6 %: Նրանցից 3280 մարդ գտնվում էր ազատազրկման վայրերում, 2051-ը՝ նախնական կալանքի մեջ, 427–ը՝ ձերբակալված էին, կապված հարկադիր միջոցառումների հետ, օտարերկրացիների մասին Դաշնային օրենքին համապատասխան, 172-ը հայտնվել էին պատիժների կատարման հաստատություններում այլ պատճառներով: Կալանավորների միայն 4.9% կազմում էին կանայք, 0.8%՝ անչափահասները, իսկ բոլոր կալանավորների 73.8 % հանդիսանում էին օտարերկրացիներ:
Շվեյցարական քրեական օրենսգրքի 76 հոդվածը կանտոններին իրավունք է վերապահում իրենց տնօրինության տակ ունենալ երկու տիպի՝ փակ և բաց պատժական հաստատություններ: Ընդ որում, Շվեյցարիայի դաշնային օրենսդրության նորմերը չեն պահանջում նրանց պարտադիր առանձնացված գործունեություն. փակ տիպի հաստատությունը կարող է ունենալ բաց բաժանմունք և հակառակը: Ընդհակառակը, բուժական պատժական հաստատությունները պետք է լինեն առանձին, պատիժներ իրականացնող այն հաստատություններից, որտեղ պատիժը իրականացվում է ազատազրկման տեսքով:
Կանտոնները կարող են ստեղծել և շահագործել պատժական հաստատությունները, իրար հետ համատեղ: Միաժամանակ նրանք հնարավորություն ունեն լիազորելու մասնավոր հաստատություններին իրացնելու մասնակի ազատազրկման տեսքով, աշխատանքայի էքստերնատի ձևով պատժի, ինչպես նաև հարկադիր բուժական միջոցառումների կատարումը:

Պատվիրել այս աշխատանքը