Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1200 դրամ
Առարկա - Քաղաքացիական իրավունք
Էջեր - 6
2. Государственная гражданская служба. Учебник / Под ред. проф. В. Г. Игнатова. – М.: ИКЦ «МарТ», 2005:
3. Граждан В. Д., Государственная гражданская служба: учебник / В.Д. Граждан. — 2-е изд., перераб. и доп. - М.: КНОРУС, 2007:
4. Служебное право (Государственная гражданская служба): Учебное пособие / Общ. ред. Барциц И.Н. – М.: ИКЦ «МарТ», 2007:
5. Старилов Ю. Н., Государственная служба в Российской Федерации: Теоре- тико-правовое исследование. Воронеж, 1996:
Մարդկանց սոցիալական գործունեությունը չափազանց բարդ է և բազմազան: Այս բազմազանության օբյեկտիվ հիմք է հանդիսանում մարդկային պահանջմունքների բազմազանությունը, որոնց բավարարումը տանում է սոցիալական աշխատանքի բաժանմանը, դրա առավել ընդարձակ տարբերակմանը և մասնագիտացմանը: Վերջին հաշվով սոցիալական աշխատանքի տարբերակման և մասնագիտացման գործընթացը հանգեցնում է մասնագիտական պաշտոնների ձևավորմանը: Քաղաքացիական և համայնքային ծառայությունը որպես մասնագիտական գործունեության հատուկ ոլորտ ևս բացառություն չէ: Այստեղ նույնպես վարչական աշխատանքի տարբերակումը ավարտվում է պետության գործունեության համար անհրաժեշտ պաշտոնների ձևավորմամբ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետությանը վերապահված են մի շարք լիազորություններ, որն անվանվում է հանրային ծառայություն: Այն ընդգրկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքականության իրականացումը, պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, քաղաքացիական աշխատանքը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Պետական և տեղական ինքնակառավարմահն մարմինների կողմից քաղաքականությունն իրականացվում է քաղաքական, հայեցողական ու քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով, քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով, քաղաքական որոշումների ընդունմամբ և դրանց կատարման համակարգմամբ:
Պետական ծառայությունն իրենից ներկայացնում է սահմանադրական իրավունքի կարևորագույն ինստիտուտ: Այն` լինելով պետական իշխանության և վարչական իրավունքի կարևոր մաս, իրավական, սոցիալական, տնտեսական ամուր հիմքեր ունեցող բավականին բարդ համակարգ է: Վերջին տարիներին ավելի շատ է կարևորվում պետական ծառայության դերն ու նշանակությունը, այդ պատճառով էլ այն ստացել է ավելի մանրամասն իրավական կարգավորում: Տեսական գրականության մեջ վերջին ժամանակներս առավել հաճախ արտահայտվում է այն կարծիքը, որ պետական ծառայությունը դա իրենից ներկայացնում է համապատասխան պետական ծառայողների կողմից ծառայությունների մատուցում պետությանը, քաղաքացիական հասարակությանը, հասարակության սոցիալական տարբեր խմբերին:
Պետական ծառայությունը ՀՀ օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանն ուղղված մասնագիտական գործունեություն է: Այն իրենից ներկայացնում է մի շարք ծառայությունների համակցություն` քաղաքացիական ծառայություն, դատական ծառայություն, հատուկ ծառայություններ, դիվանագիտական ծառայությունը, ՀՀ օրենքներով նախատեսված այլ ծառայություններ:
Քաղաքացիական ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործնեություն է, որը կատարվում է 2001 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմիններում` ՀՀ օրենսդրությամբ այդ մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով: Քաղաքացիական ծառայության պաշտոնի հասկացությունը տրվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի ա և բ ենթակետերում տրված դրույթների համաձայն` քաղաքացիական ծառայության պաշտոնը քաղաքացիական ծառայության անվանացանկով, այսինքն նույն օրենքով սահմանված կարգով հաստատված քաղաքացիական ծառայության բոլոր պաշտոնների ցանկով, նախատեսված պաշտոնն է: Պաշտոնը հանդիսանում է ցանկացած սոցիալական աշխատանքի հիմքը: Որպեսզի հնարավոր լինի արդյունավետ լուծում տալ ծառայողական խնդիրներին և հասնել նախորոշված նպատակներին, սովորաբար ստեղծվում են պաշտոններ, որոնց համար էլ ընտրվում են համապատասխան մարդիկ: Այս կամ այն սոցիալական ոլորտի առանձնահատկություններից էլ բխում է տվյալ ոլորտի համար ստեղծվող պաշտոնների բնույթը: Վերջին հաշվով կոնկրետ մասնագիտական պաշտոնների համախմբությունն է կազմում յուրաքանչյուր սոցիալական կազմակերպության կառուցվածքը: Պետական կառավարման համակարգում հանդիպում ենք աշխատողների պաշտոնները բնութագրող երկու հասկացությունների` «պետական պաշտոն» և «քաղաքացիական ծառայության պաշտոն»: